ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման առաջադրել է ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանի նոր թեկնածու:
ԱՄՆ-ի Սպիտակ տունը չորեքշաբթի երեկոյան տարածել է հաղորդագրություն, որում նշվում է, որ թեկնածուն` Ջոն Հեֆները, ՆԱՏՕ-ում ԱՄՆ-ի առաքելության ղեկավարի տեղակալն է, որից առաջ զբաղեցրել է Ինդոնեզիայում ԱՄՆ-ի դեսպանության բարձր պաշտոններ:
Հաղորդագրությունում նշվում է, որ Ջոն Հեֆներն աշխատել է նաև Ճապոնիայում, Մալայզիայում, Փղոսկրի Ափում և Չինաստանում, իսկ 1994-1996 թվականներին` աշխատել ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի Ասիայի հարցերով ենթահանձնաժողովում:
ԱՄՆ-ի արտգործնախարարությունում աշխատանքի անցնելուց առաջ Ջոն Հեֆները զբաղեցրել է Սենատոր Ջոն Դանֆորթի գրասենյակի տնօրենի պաշտոնը:
Ջոն Հեֆները ավարտել է Միչիգան նահանգի համալսարանը: