"Ամերիկայի Ձայն"-ի հայկական ծառայության այն հարցին, թե ինչպես է ԱՄՆ-ի արտգործնախարարությունը գնահատում Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնում Մեթյու Բրայզայի թեկնածությունը սենատորներ Բարբարա Բոքսերի եւ Ռոբերտ Մենենդեսի կողմից կասեցնալու հանգամանքը, արտգործնախարարությունը հինգշաբթի օրն ուշ երեկոյան տվեց հետեւյալ պատասխանը.
"Մեթյու Բրայզան արտգործնախարարության թեկնածուն է: Նա ունի այդ պաշտոնը ստանձնելու համար անհրաժեշտ փորձառություն ու որակավորում, եւ հույս ունենք, որ Սենատը հնարավորինս շուտ կհաստատի նրան այդ պաշտոնում":