Աֆղանստանում առնվազն 16 մարդ զոհվել է և ավելի քան երկու տասնյակ մարդ վնասվածքներ է ստացել նահանգային կառավարության շենքերի համալիրի վրա վեց ահաբեկչի կողմից կատարված հարձակման պատճառով:
Աֆղանստանի կենտրոնական Փարվան նահանգի նահանգապետը, հանդես գալով հեռուստատեսությամբ, հաստատել է հարձակման պատճառով զոհերի փաստը:
Զոհվածների թվում կան կառավարության աշխատողներ և ոստիկանության ծառայողներ:
Պաշտոնատար անձանց համաձայն, ահաբեկիչների կողմից կիրակի օրը մեկնարկած հարձակման ընթացքում որոտացել է մի քանի պայթյուն:
Փարվան նահանգը գտնվում է Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլից մոտ 50 կիլոմետր հեռավորության վրա: