Մատչելի հղումներ

Հարձակում Աֆղանստանում՝ Բրիտանական խորհրդի վրա


Հարձակում Աֆղանստանում՝ Բրիտանական խորհրդի վրա
Հարձակում Աֆղանստանում՝ Բրիտանական խորհրդի վրա

Աֆղանստանում ուրբաթ օրը թալիբների կողմից իրականացված երկու հարձակման և փոխհրաձգության պատճառով զոհվել է առնվազն ինը մարդ:

Հարձակումն իրականացվել է Քաբուլում գտնվող Բրիտանական մշակութային կենտրոնի ուղղությամբ, որի շենքի ներսում ևս որոտացել է մի քանի պայթյուն:

Ինքնասպան ահաբեկիչների կողմից իրականացված հարձակումից մի քանի ժամ անց Բրիտանական խորհրդի շենքերի մոտ դեռևս լսվում էին փոխհրաձգության ձայները:

Հարձակման համար, որն իրականացվել է Մեծ Բրիտանիայից Աֆղանստանի 1919 թվականին ձեռք բերված անկախության օրը, պատասխանատվություն են ստանձնել թալիբները:

Աֆղանստանում անվտանգության իրավիճակը վերջերս կտրուկ վատթարացել է և գտնվում է 2001 թվականին ԱՄՆ-ի և դաշնակիցների կողմից ներխուժման ժամանակից ամենացածր մակարդակին:

Աֆղանստանի Հերաթ նահանգում հինգշաբթի առավոտյան ճանապարհի եզրին տեղադրված ռումբի պայթյունի պատճառով զոհվել է պայթյունից վնասված միկրոավտոբուսի առնվազն 21 ուղևոր:

Պաշտոնատար անձանց համաձայն, զոհվածների թվում կան կանայք և երեխաներ:

Հարձակման պատճառով վնասվածքներ է ստացել քաղաքացիական առնվազն 12 անձ:

Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայը և ՆԱՏՕ-ն քննադատել են այս հարձակումը, որի իրականացման համար պատասխանատվությունը նույնպես ընկնում է թալիբների վրա:

XS
SM
MD
LG