Ինքնասպան մի ահաբեկիչ հարձակում է իրականացրել Աֆղանստանի արևելքում գտնվող մի հիվանդանոցի ուղղությամբ՝ պայթեցնելով ականապատված մի մեքենա։
Երկրի մայրաքաղաք Քաբուլից 40 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Լոգար նահանգում տեղի ունեցած պայթյունի պատճառով բազմաթիվ զոհեր կան։ Զոհերի թվի վերաբերյալ Աֆղանստանի իշխանությունները հակասող տեղեկություններ են հաղորդել։
Հարձակումից անմիջապես հետո երկրի առողջապահության նախարարությունը հաղորդել է, որ պայթյունի հետևանքով զոհվել է 60, վնասվածքներ ստացել՝ 120 մարդ։
Որոշ ժամանակ անց, Աֆղանստանի պաշտոնատար անձինք հայտնել են 20 զոհվածների, ներառյալ կանանց և երեխաների, և վնասվածքներ ստացած բազմաթիվ անձանց մասին:
Թալիբները հայտնել են, որ այս հարձակումն իրենք չեն իրականացրել, քանի որ իրենց մարտիկները հարձակումների թիրախ հիվանդանոցներ չեն ընտրում։