Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի և Ֆրանսիայի ղեկավարները հանդես են եկել հայտարարությամբ, ըստ որի իրենք նախատեսում են հետևել ԱՄՆ-ի օրինակին և դուրս բերել զորքերն Աֆղանստանից:
Գալիք 14 ամիսների ընթացքում Աֆղանստանում տեղակայված 100 հազար զինծառայողներից 33 հազարին դուրս բերելու մասին Բարաք Օբամայի հայտարարությունից հետ, ԱՄՆ-ի եվրոպական երեք դաշնակիցները հինգշաբթի օրը հայտարարել են Աֆղանստանում թալիբների դեմ իրենց զինված ուժերի պայքարն ավարտելու մասին:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը նույնպես ողջունել է նախագահ Օբամայի կողմից արված հայտարարությունը` այն Աֆղանստանում ձեռք բերված առաջընթացի «բնական արդյունք» անվանելով:
Նա շեշտել է, որ նախագահ Օբամայի որոշումը կայացվել է ՆԱՏՕ-ի դաշնակիցների հետ մանրամասն խորհրդակցելուց հետո: