Պաղեստինցիների նախագահ Մահմուդ Աբբասն առաջին անգամ պաշտոնական այցով ժամանել է Բոսնիա և Հերցեգովինա ` հույս ունենալով ձեռք բերել աջակցություն սեպտեմբեր ամսին պաղեստինցիների կողմից Միավորված ազգերի կազմակերպությանը միանալու ջանքերին:
Նախագահ Աբբասը ժամանել է Բոսնիա և Հերցեգովինա կիրակի օրը, իսկ երկուշաբթի կայանալու է իր հանդիպումը երկրի եռանախագահների, ինչպես նաև արտաքին գործերի նախարարի հետ:
Բոսնիա և Հերցեգովինան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի տասը ոչ մշտական անդամ պետություններից է: Պաղեստինցիների կառավարությունը ցանկանում է, որպեսզի Միավորված ազգերի կազմակերպությունը ճանաչի պաղեստինյան պետությունը, ինչին կտրականապես դեմ է հանդես գալիս Իսրայելը:
Պաղեստինցիների և Իսրայելի միջև անցյալ տարվա սեպտեմբերին խաղաղության ուղիղ բանակցությունների ձախողումից հետո երկու կողմերը ավելացրել են դիվանագիտական ջանքերը` հնարավորինս շատ աջակցություն ստանալու նպատակով:
Պաղեստինցիները ցանկանում են, որպեսզի ՄԱԿ-ը պաղեստինցիների պետությունը ճանաչի 1967 թվականի սահմաններում: