Իսրայելի իշխանությունները ձեռնարկել են անվտանգության խիստ միջոցներ՝ Ռամադան ամսվա առաջին ուրբաթ օրը սահմանափակելով մուտքը դեպի ալ-Աքսա մղկիթը:
Իսրայելի ոստիկանությունն ու սահմանապահները քաղաքի փողոց են դուրս եկել այն ժամանակ, երբ հազարավոր պաղեստինցիներ հավաքվել են մահմեդական նշանակությամբ երրորդ սրբավայրը համարվող մզկիթում:
Մուտքը մզկիթ արգելվել է որոշակի տարիքի կանանց և տղամարդկանց համար:
Իսրայելի իշխանությունների համաձայն, պաղեստինցիների տեղաշարին վերաբերող սահմանափակումները միտված են բռնությունները կանխարգելուն:
Ռամադանը մահմեդական լուսնային օրացույցի իններորդ ամիսն է: Այս տոնի սկիզբը պայմանավորված է նոր լուսնի հայտնությամբ:
Ռամադանի ժամանակ մահմեդականները օրվա լույս ժամանակ ընթացքում ծոմ են պահում, չեն ծխում և սեռական հարաբերությունների մեջ չեն մտնում: Մահմեդականները սուրբ ամսվա ավարտին տոնում են «Էյդ ալ-Ֆիթր» կոչվող տոնը: