Մատչելի հղումներ

Իսրայելի նավատորմը դադարեցրել է դեպի Գազայի գոտի ուղևորվող զբոսանավի ընթացքը


Իսրայելի Աշդոդ նավահանգստից դուրս եկած ռազմանավ, 19 հուլիսի 2011թ.
Իսրայելի Աշդոդ նավահանգստից դուրս եկած ռազմանավ, 19 հուլիսի 2011թ.

Իսրայելի նավատորմի զինծառայողները բարձրացել են Գազայի գոտու ծովային շրջափակումը ճեղքելու փորձ կատարող պաղեստինամետ ակտիվիստներին դեպի Գազայի գոտի տեղափոխող ֆրանսիական զբոսանավ:

Իսրայելի զինված ուժերը երեքշաբթի օրը հայտնել են, որ նավատորմը հսկողություն է հաստատել «Դիգնիթի ալ-Քարամա» զբոսանավի նկատմամբ, որն ուղեկցվել է Աշդոդ քաղաքի նավահանգիստ:

Նավատորմի կողմից իրականացված գործողությունների ընթացքում որևէ բռնությունների մասին հաղորդագրություններ չկան:

16 ուղևոր տեղափոխող Ֆրանսիական զբոսանավը կիրակի օր մեկնել էր Հունաստանից:

Այս զբոսանավը միակ նավն է, որը մնացել է այն նավատորմից, որը պաղեստինամետ ակտիվիստները նախատեսում էին Հունաստանից ուղարկել դեպի Գազայի գոտի:

Իսրայելի զինված ուժերն ավել վաղ հայտնել են, թե տեղեկացրել են զբոսանավի ուղևորներին այն մասին, որ նավով տեղափոխվող բեռը հնարավոր է օրինական ճանապարհով` Իսևայելի նավահանգստի և ցամաքային առկա անցումով տեղափոխել Գազայի գոտի:

Ակտիվիստները պնդում են, որ Գազայի գոտու ծովային շրջափակումը ավելի քան մեկ միլիոն պաղեստինցիների դեմ ուղղված անօրինական պատժամիջոց է:

Իսրայելի պաշտոնյաները խոստացել են շարունակել շրջափակումը` Գազայի գոտում իշխանության գլուխ կանգնած «Համաս» կազմակերպության զինյալների կողմից զենք ստանալը կանխելու նպատակով:

Իսրայելի իշխանությունները հայտնել են նաև, որ երկիրը հոգում է Գազայի բնակչության մարդասիրական կարիքների մասին` այս տարածքի հետ ցամաքային սահմանով ամեն օր օգնության տեսքով տարբեր սպառողական ապրանքներ և վառելիք առաքելու միջոցով:

XS
SM
MD
LG