Մատչելի հղումներ

Ֆրանսիական մի նավ ուղևորվել է դեպի Գազայի գոտի


Ֆրանսիական մի նավ ուղևորվել է դեպի Գազայի գոտի
Ֆրանսիական մի նավ ուղևորվել է դեպի Գազայի գոտի

Գազայի ծովային շրջափակումը ճեղքելու փորձեր կատարող ակտիվիստները երեքշաբթի օրը գրանցել են իրենց առաջին հաղթանակը:

«Դիգնիտե ալ Քարամա» ֆրանսիական զբոսանավը դեպի Գազայի գոտի ուղևորվելու ծրագրեր ունեցող նավատորմի միակ նավն է, որին հաջողվել է վերջին մի քանի օրվա ընթացքում դուրս գալ Հունաստանի նավահանգիստներից:

Հունաստանն անցյալ շաբաթ արգելել էր նավերին ուղևորվել դեպի Գազա և ձերբակալել ամերիկյան նավերից մեկի նավապետին` հանգստյան օրերին առանց թույլտվության նավահանգստից դուրս գալու համար: Նավապետը երեքշաբթի օրը ազատ է արձակվել կալանքից:

Ակտիվիստների համաձայն, ութ ուղևոր տեղափոխող ֆրանսիական զբոսանավը, որի երկարությունը կազմում է 9 մետր, մի քանի օրից հասնելու է Գազայի ափերին:

Նավատորմի կազմակերպիչների համաձայն, զբոսանավին հաջողվել է խուսափել Հունաստանի առափնյա սահմանապահ ծառայությունից, քանի որ այն կայանված չի եղել Պիրեայի նավահանգստում, որտեղ կայանված է նավատորմի կազմում ընդգրկված նավերի մեծամասնությունը:

XS
SM
MD
LG