Հունաստանի առափնյա սահմանապահ ծառայությունը դադարեցրել է Գազայի ծովային շրջափակումը ճեղքելու փորձեր կատարող նավատորմի միակ նավի ընթացքը:
«Դիգնիտե ալ Քարամա» ֆրանսիական զբոսանավի ընթացքը դադարեցվել է հինգշաբթի օրն այն ժամանակ, երբ այն լիցքավորման համար կանգ էր առել Կրետե կղզում:
Տասը ակտիվիստ տեղափոխող զբոսանավը տեղափոխվել է մոտակա նավահանգիստներից մեկը:
Դեպի Գազայի գոտի ուղևորվելու ծրագրեր ունեցող նավատորմի կազմակերպիչների համաձայն, զբոսանավին հաջողվել է նախորդ օրը խուսափել Հունաստանի առափնյա սահմանապահ ծառայությունից, քանի որ այն կայանված չի եղել Պիրեայի նավահանգստում, որտեղ կայանված է նավատորմի կազմում ընդգրկված նավերի մեծամասնությունը: