Մատչելի հղումներ

Նոր նավատորմ` դեպի Գազայի գոտի


Նոր նավատորմ` դեպի Գազայի գոտի
Նոր նավատորմ` դեպի Գազայի գոտի

Ծրագրի կազմակերպիչները չեն հստակեցրել գործողությունների ժամկետները, սակայն նշել են, որ նավատորմը կարող է ճամփա ընկնել այս շաբաթ

Իսրայելի անվտանգության խորհուրդը երկրի բանակին հանձնարարել է կանխարգելել դեպի Գազայի գոտի մարդասիրական օգնություն տեղափոխող նավերի ընթացքը` զերծ մնալով անմիջական բախումներից:

Բարձրաստիճան պաշտոնյաներից բաղկացած խորհուրդը, Իսրայելի արտգործնախարարությանը հանձնարարել է նաև շարունակել դիվանագիտական աշխատանքները, Գազայի պաղեստինցիներին մարդասիրական օգնություն տրամադրել ցանկացող կազմակերպությունների հետ:

Զուգահեռաբեր, Իսրայելի իշխանությունները հայտարարել են, որ նավատորմի անդամների մեջ հայտնաբերված լրագրողներին կարգելվի Իսրայել մուտք գործելու իրավունքը 10 տարով:

Նախորդ տարի Գազայի պաղեստինցիներին մարդասիրական օգնություն տեղափոխելու փորձ իրականացրած խումբը, այս տարի ևս պատրաստվում է 10 նավերից բաղկացած խումբ ուղարկել: Ծրագրի կազմակերպիչները չեն հստակեցրել գործողությունների ժամկետները, սակայն նշել են, որ նավատորմը կարող է ճամփա ընկնել այս շաբաթ:

Հիշեցնենք, որ 2010 թվականի մայիս ամսին նավերի համանման մի խումբ միջազգային ջրերում բախվել էր Իսրայելի անվտանգության ուժերի հետ, ինչի արդյունքում զոհվել էր 9 մարդ, նրանց թվում` ազգությամբ թուրք ԱՄՆ-ի մի քաղաքացի:

XS
SM
MD
LG