Թրամփն անդրադարձել է այդ կնոջն իր նախագահ եղած ժամանակ. այդ պատճառով իր խոսքերն` այն ժամանակ չեն ունեցել որևէ իրավական հետևանքներ: Այժմ Արդարադատության նախարարությունը նշում է, որ այլևս չկան «բավարար հիմքեր» պնդելու, որ Քերոլի մասին մեկնաբանությունների անելիս Թրամփն առաջնորդվում էր Միացյալ Նահանգներին ծառայելու ցանկությամբ:
Նախկինում գերատեսչությունը համաձայնել էր Թրամփի փաստաբանների հետ, որ նա պաշտպանված է հայցից «Վեսթֆոլի ակտով», որը դաշնային պաշտոնյաներին անձեռնմխելիություն է ապահովում նրանց պաշտոնավարման ընթացքում դրսևորած վարքագծին վերաբերող հայցերից։
Թրամփի փաստաբաններն դեռևս չեն մեկնաբանել Արդարադատության նախարարության հայտարարությունը։
Your browser doesn’t support HTML5
Մայիսին երդվյալ ատենակալները Քերոլի համար 5 միլիոն դոլարի փոխհատուցում պահանջեցին, երբ եկան եզրակացության, որ 1996 թվականին Մանհեթենի կենտրոնում գտնվող «Բերգդորֆ Գուդման» խանութում Թրամփը սեռական բնույթի ոտնձգության է կատարել նրա նկատմամբ, այնուհետև` անցած տարվա աշնանը արատավորել նրա անունը՝ տարբեր հայտարարությունների միջոցով:
Չնայած երդվյալ ատենակալները եզրակացրել են, որ Թրամփը սեռական բնույթի ոտնձգությամուն է կատարել Քերոլի նկատմամբ, սակայն մերժեցին բռնաբարության մասին հայցը:
Վերաբացված գործի առաջին դատական նիստը նախատեսված է գալիք հունվարին: Քննության է առնվելու 2019 թվականին Թրամփի հնչեցրած հայտարարությունները, երբ Ջին Քերոլն իր հուշերում առաջին անգամ պատմեց Թրամփի կողմից սեռական բռնության ենթարկվելու մասին:
Քերոլի փաստաբան Ռոբի Կապլանը ողջունել է արդարադատության նախարարության կողմից գործի վերսկսումը՝ նշելով, որ այն «վերջին խոչընդոտներից» է հայցադիմումը բավարարելու ճանապարհին:
«Երախտապարտ ենք, որ արդարադատության նախարարությունը վերանայել է իր դիրքորոշումը»,- ասված է փաստաբանի հայտարարության մեջ: «Միշտ հավատացել ենք, որ Դոնալդ Թրամփը 2019 թվականի հունիսին մեր հաճախորդի մասին իր զրպարտիչ հայտարարություններն արել է` անձնական թշնամանքի և չարության պատճառով, ոչ որպես Միացյալ Նահանգների նախագահ»:
Ավելի վաղ Քերոլի փաստաբանները փաստաթղթեր էին ներկայացրել՝ վիճարկելով Թրամփի փաստաբանների հակընդդեմ հայցը, ըստ որի՝ Քերոլը զրպարտել է նախկին նախագահին` մայիսի դատավճռից հետո արված հայտարարություններով, թե Թրամփը բռնաբարել է իրեն:
Ըստ Քերոլի փաստաբանների, Դոնալդ Թրամփի հակընդդեմ հայցը «ոչ այլ ինչ է, քան դատաքննությունում իր պարտությունը ձգձգելու վերջին ճիգ»:
Նրանց համոզմամբ, սեռական ոտնձգության համար Թրամփի պատասխանատվությունը հավասարազոր է բռնաբարության համար նախատեսվածին՝ համաձայն քրեական որոշ հոդվածների: Եթե դատարանը հաստատի մեղադրանքը, ապա Թրամփը կպարտավորվի իր ողջ կյանքի ընթացքում գրանցվել որպես սեռական բնույթի հանցագործություն իրականացրած անձ, ինչպես պահանջում է ԱՄՆ-ի օրենսդրությունը: