Նույնիսկ այն դեպքում, երբ նախկին նախագահ Դոնալդ Թրամփն անցյալ շաբաթ իրեն «մեղավոր» ճանաչեց գաղտնի փաստաթղթերի սխալ տնօրինման գործով, նրա դեմ հարուցված վերջին մեղադրանքը շարունակում է բուռն բանավեճեր հրահրել իր իսկ կուսակցության անդամների միջև:
Նախագահի հանրապետական թեկնածու և նախկին դատախազ Ասա Հաթչինսոնը ABC-ին ասել է, որ Թրամփը պետք է դուրս մնա նախագահական մրցապայքարից։
«Բազմաթիվ տարբեր հետաքննությունների մարտահրավերի պայմաններում արդար չէ երկրի և, իհարկե, հանրապետականների համար նրա մասնակցությունը մրցապայքարին»,-ասել է նա։
NBC-ին տված հարցազրույցում նախկին փոխնախագահ Մայք Փենսը, ով նույնպես առաջադրվում է նախագահի պաշտոնում, հարց հնչեցրեց, թե ինչու են հանրապետականների նախնական ընտրություններում իր մրցակիցները ենթադրում, որ Թրամփը մեղավոր է ճանաչվելու:
«Մենք միայն գիտենք, թե ինչի համար է մեղադրվում։ Մենք չգիտենք, թե արդյոք բա նույնիսկ կդատվի, թե ոչ»,-ասել է նա։
Ելույթ ունենալով CNN-ի եթերում՝ Ներկայացուցիչների պալատի հետախուզության հանձնաժողովի նախագահ, հանրապետական Մայք Թերներն ընդգծել է իրավական գործընթացն առաջ տանելու կարևորությունը՝ շեշտելով, որ դեռ պետք էապացուցել մեղադրանքը:
Նախագահ Ջո Բայդենը, ով այս շաբաթվա վերջին սկսեց վերընտրվելու համար քարոզարշավը, հրաժարվել է մեկնաբանել Թրամփի իրավական մարտահրավերները:
Վերջինիս վարքագիծը ABC-ի եթերում մեկնաբանել է դեմոկրատ սենատոր Շելդոն Ուայթհաուսնը՝ ասելով, որ Բայդենը բիզնես չի անում գլխավոր դատախազ Գարլենդի հետ: Նրա հետ քրեական գործերով չի խոսում։