Մատչելի հղումներ

Թրամփը Ֆլորիդայում կանգնեց դատարանի առջև 


ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը երեքշաբթի օրը կարճ ժամանակով ձերբակալվել է Մայամիի դատարաններից մեկում, որտեղ նրան քրեական մեղադրանք է առաջադրվել ազգային անվտանգության փաստաթղթերն ապօրինի պահելու և Սպիտակ տնից հեռանալուց հետո պետական ​​պաշտոնյաներին ստելու մեջ, որոնք փորձել են հետ ստանալ դրանք։

Դատարանի խոսնակը հայտնել է, որ Թրամփը և նրա նախկին օգնական Ուոլթ Նաուտանը կալանավորվել են դատական նիստից առաջ, որը նախատեսված էր ժամը 15:00-ին: Դատական նիստն անցել է դռնփակ. Թրամփը չի ընդունել իրեն առաջադրված մեղադրանքները։

Սա Թրամփի երկրորդ այցն է դատարանի դահլիճ վերջին ամիսներին։ Ապրիլին Նյու Յորքի դատարանում նա իրեն մեղավոր չճանաչեց պոռնոաստղ Սթորմի Դենիելսին լռության դիմաց գումար վճարելու համար: Մայամիում նրան առաջադրվել են դաշնային մեղադրանքներ։

Մայամիի քաղաքապետ Ֆրենսիս Սուարեսը դատարանի շենքի մոտ լրագրողներին ասել է, որ քաղաքում անվտանգության հետ կապված որևէ խնդիր չկա: Իշխանությունները պատրաստվում էին հնարավոր բռնության՝ նկատի ունենալով 2021 թվականի հունվարի 6-ին ԱՄՆ Կապիտոլիումի վրա հարձակումը։

Թրամփը բազմիցս հայտարարել է իր անմեղության մասին՝ Ջո Բայդենի վարչակազմին մեղադրելով քաղաքական հետապնդումների մեջ։ Երեքշաբթի օրը նա հատուկ դատախազ Ջեք Սմիթին, ով ղեկավարում է մեղադրանքը, անվանել է «թրամփատյաց»:

Թրամփը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքները և Ֆլորիդայում կանգնեց դատարանի առջև
please wait

No media source currently available

0:00 0:02:36 0:00

Սմիթը մեղադրում է Թրամփին ազգային անվտանգության գաղտնիքները չպահպանելու մեջ, քանի որ ըստ հետաքննության նա իր հետ է տարել հազարավոր գաղտնի փաստաթղթեր, երբ հեռացել է Սպիտակ տնից 2021 թվականի հունվարին։ Անցյալ շաբաթ հրապարակված երդվյալ ատենակալների մեղադրական եզրակացության մեջ ասվում է, որ փաստաթղթերը պահվել են Ֆլորիդայի Մար-ա-Լագո առանձնատանը և Նյու Ջերսիի գոլֆի ակումբում:

Վերջին իրադարձությունները չեն սասանել Սպիտակ տուն վերադառնալու Թրամփի հույսերը։ Դատավարությունից հետո Թրամփը Մայամիից պետք է թռչեր Նյու Ջերսիի իր գոլֆի ակումբ, որտեղ նա պետք է հանդիպեր իր կողմնակիցների հետ:

Նրա դատական գործերը ևս չեն վնասել նրա հեղինակությանը հանրապետական ընտրողների շրջանում: Reuters/Ipsos-ի հարցումը, որը հրապարակվել է երկուշաբթի օրը, ցույց է տվել, որ Թրամփը մեծ տաբերությամբ դեռևս առաջ է 2024 թվականի հանրապետականների թեկնածուներից, ընդ որում հանրապետական ընտրողների 81%-ը հայտարարել է, որ մեղադրանքները քաղաքական դրդապատճառներ ունեն:

Միևնույն ժամանակ, Թրամփն ազատ է անցկացնել նախագահական նախընտրական արշավ և կարող է ստանձնել պաշտոնը, նույնիսկ եթե մեղավոր ճանաչվի: Թրամփը մեղադրում է նախագահ Ջո Բայդենին դաշնային գործը կազմակերպելու մեջ՝ գալիք ընտրություններում իր հավանական մրցակցի նախընտրական քարոզարշավը խաթարելու համար: Բայդենը հրաժարվում է մեկնաբանել Թրամփի դեմ դատավարությունը:

XS
SM
MD
LG