Մատչելի հղումներ

Նյու Յորքում մեկնարկելու են բանակցություններն ԱՄՆ-ի և Հյուսիսային Կորեայի միջև


Նյու Յորքում մեկնարկելու են բանակցություններն ԱՄՆ-ի և Հյուսիսային Կորեայի միջև
Նյու Յորքում մեկնարկելու են բանակցություններն ԱՄՆ-ի և Հյուսիսային Կորեայի միջև

ԱՄՆ-ի և Հյուսիս Կորեայի բանագնացները հինգշաբթի օրը բանակցություններ են անցկացնելու Նյու Յորքում՝ առաջին անգամ վերջին 18 ամիսների ընթացքում:

Բանակցություններն անցկացվելու են ՄԱԿ-ում Միացյալ Նահանգների առաքելության շենքում:

Բանակցությունների ընթացքում ամերիկյան կողմը գլխավորելու է հատուկ հարցերով հանձնակատար Սթիվեն Բոսվորթը:

Հյուսիսային Կորեայի պատվիրակության ղեկավար, փոխարտգործնախարար Քիմ Քյե Գվանը հույս է հայտնել, որ հանդիպման ընթացքում հնարավոր կլինի դրական արդյունքների հասնել՝ հավելելով, թե «եկել է ժամանակը, երբ բոլոր երկրները պետք է բարելավեն հարաբերությունները»:

Միացյալ Նահանգների պաշտոնատար անձինք սակայն արտահայտվել են ավելի զգուշ՝ ասելով, որ պարզապես ցանկանում են որոշել, արդյոք Հյուսիսային Կորեան վճռական է իրականացնել 2005 թվականին օգնություն և դիվանագիտական արտոնությունների դիմաց միջուկային ծրագիրը դադարեցնելուն ուղղված իր ստանձնած պարտականությունների կատարման հարցում:

2008 թվականին բանակցությունները լքելուց հետո Հյուսիսային Կորեան անընդհատ փորձեր է կատարել վերսկսել իր միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները:

XS
SM
MD
LG