Մատչելի հղումներ

Որոշվել է Հյուսիսային և Հարավային Կորեաների միջև բանակցությունների անցկացման ամսաթիվը


Որոշվել է Հյուսիսային և Հարավային Կորեաների միջև բանակցությունների անցկացման ամսաթիվը
Որոշվել է Հյուսիսային և Հարավային Կորեաների միջև բանակցությունների անցկացման ամսաթիվը

Հյուսիսային և Հարավային Կորեաների կառավարությունները երեքշաբթի օրը հայտնել են, որ փետրվարի 8-ին մեկնարկելու են երկու պետությունների միջև ռազմական ուղիղ բանակցությունները։

Հարավային Կորեայի նախագահ Լի Մյունք-բակի համաձայն, բանակցությունների բարեհաջող ընթացքի և Հյուսիսային Կորեայի կողմից իր գործելակերպը փոխելու դեպքում ինքը ցանկություն կհայտնի հանդիպում անցկացնել Հյուսիսային Կորեայի ղեկավար Քիմ Ջոնգ Իլի հետ։

Սահմանամերձ Փանմունջոմ գյուղում կայանալիք աշխատանքային հանդիպումն անցյալ տարվա նոյեմբեր ամսին Հյուսիսային Կորեայի կողմից հարավկորեական մի կղզու վրա մարդկային զոհերի պատճառ դարձած հրետանային հարձակումից ի վեր երկու Կորեաների ներկայացուցիչների միջև անմիջական առաջին հանդիպումն է լինելու։

Այս բանակցությունների ընթացքում որոշվելու է երկու պետությունների միջև հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու նպատակով բարձրաստիճան հանդիպում անցկացնելու օրը և օրակարգը։

XS
SM
MD
LG