Մատչելի հղումներ

Հյուսիսային Կորեայի կառավարությունը «չի արձագանքելու Հարավի զորավարժություններին»


Հյուսիսային Կորեայի կառավարությունը «չի արձագանքելու Հարավի զորավարժություններին»
Հյուսիսային Կորեայի կառավարությունը «չի արձագանքելու Հարավի զորավարժություններին»

Հյուսիսային Կորեայի կառավարությունը հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի այն չի արձագանքելու Հարավային Կորեայի զինուժի կողմից Հյուսիսի սահմանից մի քանի կիլոմետր հեռավորության վրա մարտական արկերի օգտագործմամբ հրետանային անցկացվելիք զորավարժություններին:

Փխենյանի լրատվական գործակալությունը երկուշաբթի օրը հաղորդագրություն է տարածել, որի համաձայն Հյուսիսային Կորեան Սեուլի կողմից անցկացվող զորավարժություններին «արձագանքելու կարիքը չունի»:Այս հաղորդագրությունը կտրուկ տարբերվում է Հյուսիսի կողմից «աղետալի պատասխանի» մասին նախկինում տարածված հաղորդագրություններից:

Յենփյոնգ կղզում 90 րոպե տևողությամբ զորավարժությունների նախօրեին, Հարավային Կորեան ստորգետնյա ռմբապաստարան է տեղափոխել կղզու բնակիչներին և օդ հանել մարտական ինքնաթիռներ: Զորավարժությունների ընթացքում արձակվել է մոտ 1 500 արկ:

Ի պատասխան անցյալ ամիս Հարավային Կորեայի կողմից անցկացված նման զորավարժություններին, Հյուսիսային Կորեան հրետանային կրակ էր բացել, որի արդյունքում զոհվել էր Հարավային Կորեայի երկու զինծառայող և երկու քաղաքացիական անձ:

XS
SM
MD
LG