Մատչելի հղումներ

Փոխհրաձգություն երկու Կորեաների միջև


Հյուսիսային Կորեայի ղեկավար Քիմ Ջոնգ Իլի դեմ ուղղված բողոքի ցույց, Հարավային Կորեա (արխիվային լուսանկար)
Հյուսիսային Կորեայի ղեկավար Քիմ Ջոնգ Իլի դեմ ուղղված բողոքի ցույց, Հարավային Կորեա (արխիվային լուսանկար)

Հյուսիսային և Հարավային Կորեաների միջև հինգշաբթի օրը տեղի է ունեցել հրետանային փոխհրաձգություն Դեղին ծովով անցնող սահմանային լարված հատվածում:

Հարավային Կորեայի պաշտպանության նախարարության հաղորդագրության համաձայն, հրետանային արկերն ընկել են ծովը՝ չդառնալով զոհերի և վնասվածքների պատճառ:

Հրետանային փոխհրաձգությունը տեղի է ունեցել Յենփյոնգ կղզու մոտակայքում, որտեղ անցյալ տարվա նոյեմբերին Հյուսիսային Կորեայի կողմից բացված կրակը Հարավային Կորեայի չորս քաղաքացու մահվան պատճառ է դարձել:

Հարավային Կորեայի պաշտպանության նախարարության համաձայն, այս երկրի զինված ուժերը մի քանի հրետանային կրակոցի ձայն են լսել, որոնք ամենայն հավանականությամբ կատարվել են երկու պետությունների միջև սահմանից 11 կիլոմետր հեռավորության վրա գտնվող կղզուց: Հյուսիսային Կորեայի կողմից արձակած արկերից մեկն ընկել է Յենփյոնգ կղզու մոտակայքում:

Ռադիոյով Հյուսիսային Կորեային նախազգուշացում ուղարկելուց մոտ 35 րոպե անց, Հարավային Կորեայի զինված ստորաբաժանումները հրետանային երեք կրակոց է արձակել Հյուսիսի ուղղությամբ, որոնք ընկել են ծովը:

Երկու պետությունների միջև սահմանային այս հատվածում գտնվող ռազմական ստորաբաժանումները մարտական բարձ պատրաստվածության են բերված անցյալ տարվա նոյեմբեր ամսից:

Հիշեցնեն, որ անցյալ տարվա նոյեմբերի 23-ին Հյուսիսային Կորեան հրետանային ուժեղ կրակ էր բացել Հարավային Կորեայի հետ սահմանի մոտակայքում գտնվող մարդաբնակ Յենփյոնգ կղզու ուղղությամբ` ստիպելով Հարավային Կորեային պատասխան կրակ բացել և օդ հանել ռեակտիվ կործանիչներ:

Այս միջադեպը Կորեական պատերազմի ժամանակից տեղի ունեցած ամենալուրջ միջադեպն է:

XS
SM
MD
LG