Հարավային Կորեան ունի տեղեկություններ այն մասին, որ Հյուսիսային Կորեայի միջուկային կարողություններից մեկի մոտակայքում փորում են թունել, ինչը նշանակում է, որ Հյուսիսը նորից պատրաստվում է միջուկային նոր փորձարկման:
Պետական մարմիններից ստացված լուրերի համաձայն, Հյուսիսը երկու նոր թունել է կառուցում Համգյոնգի գավառում:
Այս տեղանքում Հյուսիսային Կորեան միջուկային նախորդ երկու փորձարկումներն իրականացտել էր 2006 եւ 2009 թվականներին:
Կա մտավախություն, որ Փխենյանը կիրականացնի երրորդ փորձարկումը` կիրառելով պլուտոնիումի իր պաշարները, որոնք բավարար են ատոմային 6-ից 8 ռումբ պատրաստելու համար: