Մատչելի հղումներ

ՆԱՏՕ-ն ուժգին հարված է հասցրել Քադաֆիի նստավայրի ուղղությամբ


ՆԱՏՕ-ն ուժգին հարված է հասցրել Քադաֆիի նստավայրի ուղղությամբ
ՆԱՏՕ-ն ուժգին հարված է հասցրել Քադաֆիի նստավայրի ուղղությամբ

ՆԱՏՕ-ի կողմից Լիբիայի ղեկավար Մուամար Քադաֆիի նստավայրի ուղղությամբ արձակված կործանիչ մեծ ուժ ունեցող երկու ռումբ մեծ վնասներ են հասցրել Տրիպոլիի կենտրոնում գտնվող համալիրին:

Հարձակման հետևանքով ոչնչացվել է կառավարական շենքերից մեկը, որտեղ անցկացվում էին նախարարների և այլ հանդիպումներ:

Լիբիայի պաշտոնական տվյալների համաձայն, օդային հարձակման պատճառով վնասվածքներ է ստացել 45 մարդ, կան նաև անհայտ կորածներ, սակայն Քադաֆիի նստավայրի աշխատակիցներից մեկի համաձայն, վնասվածքներ է ստացել ընդամենը չորս մարդ:

Տրիպոլիի կենտրոնում ուժգին մեկ այլ հարվածից հետո Լիբիայի պետական երեք հեռուստաալիքների հեռարձակումը կարճ ժամանակով դադարեցվել է:

ՆԱՏՕ-ի հարձակման ժամանակ Քադաֆիի գտնվելու վայրի մասին տեղեկություններ չկան:

XS
SM
MD
LG