Մատչելի հղումներ

Մեծ Բրիտանիայի վարչապետ. «ՆԱՏՕ-ի ուժերի թիրախը կոնկրետ անձինք չեն»


Մեծ Բրիտանիայի վարչապետ. «ՆԱՏՕ-ի ուժերի թիրախը կոնկրետ անձինք չեն»
Մեծ Բրիտանիայի վարչապետ. «ՆԱՏՕ-ի ուժերի թիրախը կոնկրետ անձինք չեն»

«ՆԱՏՕ-ի ուժերի թիրախն են Լիբիայի հրամանատարական կենտրոնները, այլ ոչ թե կոնկրետ անձինք»։

Այս հայտարարությամբ հանդես է եկել Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը, որը սակայն հրաժարվել է մեկնաբանել ՆԱՏՕ-ի օդային հարձակման ժամանակ Լիբիայի ղեկավար Մուամար Քադաֆիի որդու մահվան մասին լուրերը։

Լիբիայի կառավարության խոսնակը շաբաթ ուշ երեկոյան տեղեկացրել է Քադաֆիի 29-ամյա որդի Սայիֆ ալ-Արաբ Քադաֆիի և երեք թոռների մահվան մասին, որի պատճառն, ըստ խոսնակի, եղել է «Լիբիայի ղեկավարի վրա կատարված մահափորձը»։

Նրա համաձայն, հարձակման ժամանակ այդ տանն են եղել նաև Քադաֆին և նրա կինը, որոնք սակայն վնասվածքներ չեն ստացել։

Հարձակումից հետո դեպքի վայր են հրավիրվել լրագրողները:

Մեծ Բրիտանիայի վարչապետի համաձայն, ՆԱՏՕ-ի կողմից թիրախներ ընտրելու քաղաքականությունը համահունչ է քաղաքացիական անձանց կյանքը պաշտպանելուն ուղղված ՄԱԿ-ի բանաձևի հետ։

XS
SM
MD
LG