Մատչելի հղումներ

Սպանվել են Քադաֆիի որդին եւ երեք թոռները


Սպանվել են Քադաֆիի որդին եւ երեք թոռները
Սպանվել են Քադաֆիի որդին եւ երեք թոռները

Լիբիայի ղեկավար Մուամար Քադաֆիի տան վրա ՆԱՏՕ-ի ուժերի կողմից իրականացված գրոհի արդյունքում սպանվել են նրա կրտսեր որդին եւ 12 տարեկանից ցածր տարիք ունեցող երեք թոռները:

Քադաֆին եւ նրա կինը ողջ են մնացել: Մինչեւ ՆԱՏՕ-ի այս գրոհը Քադաֆին հանդես էր եկել հրադադար սկսելու ու բանակցություններ անցկացնելու կոչով: Մի բան, որն ընդդիմադիրները մերժում են:

Միսրաթա քաղաքում, որը մի քանի շաբաթ գտնվում է Քադաֆիին հավատարիմ ուժերի կողմից պաշարման մեջ, եւ որտեղ այս ընթացքում սպանվել են հարյուրավոր մարդիկ, ժողովուրդն ուրախությունից սկսել է հրավառություն:

XS
SM
MD
LG