Մատչելի հղումներ

 
Լիբիայի կառավարական ուժերը բախվել են Թունիսի զինծառայողների հետ

Լիբիայի կառավարական ուժերը բախվել են Թունիսի զինծառայողների հետ


Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆիին հավատարիմ ուժերն ուրբաթ օրը բախվել են Թունիսի զինծառայողների հետ: Բախումները տեղի են ունեցել այն պատճառով, որ Թունիսի տարածք անցած ապստամբներին հետապնդելու ժամանակ Լիբիայի կառավարական ուժերը հատել են այս պետության սահմանը:

Ականատեսների համաձայն, Թունիսի զինծառայողների կողմից բացված կրակը ստիպել է Քադաֆիի ուժերին հետ քաշվել Լիբիա:

Թունիսի իշխանությունների համաձայն, անցյալ մի քանի օրվա ընթացքում հազարավոր լիբիացիներ, փրկվելով չդադարող մարտերից, փախուստի են դիմել Թունիս:

Ծանր մարտեր են շարունակվել ուրբաթ օրը Լիբիայի Միսրաթա քաղաքի օդանավակայանի շրջակայքում: Լիբիայի կառավարական ուժերը դեռևս վերահսկում են այս քաղաքի օդանավակայանը և մի քանի այլ շրջաններ:

XS
SM
MD
LG