Մատչելի հղումներ

Լիբիայում ապստամբները փորձում են վերագրավել կորսված տարածքները


Լիբիայում ապստամբները փորձում են, միջազգային օդուժի կողմից կառավարական զինված ուժերի վրա կատարված հարձակումներից օգտվելով, վերագրավել անցյալ տասը օրվա ընթացքում կորցրած տարածքները:

Ապստամբների ուժերը, երկուշաբթի օրը վերախմբավորվելուց հետո, շարժվել են Աջդաբիյա քաղաքի ուղղությամբ` Մուամար Քադաֆիին հավատարիմ զորքերի դիրքերի ուղղությամբ հարված հասցնելու նպատակով:

Ապստամբները հայտնել են սակայն, որ կառավարական ուժերը շարունակում են Միսրաթա քաղաքի գրոհը բոլոր կողմերից, եւ օտարերկրյա հարձակումներից պաշտպանվում քաղաքացիական անձանցից կազմված «մարդկային վահան»-ով :

Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիում կառավարական ուժերն ուսումնասիրում են դաշնակիցների կողմից կիրակի օրը Քադաֆիի նստավայրի ուղղությամբ իրականացված օդային հարվածի հետևանքները: Չկան հարձակմանը զոհ գնացածների թվի մասին հավաստի տվյալներ: Լիբիայի պաշտոնյաների համաձայն, շաբաթ օրվանից դաշնակիցների կողմից իրականացվող հարձակումների բազմաթիվ զոհերի պատճառ են դարձել:

ԱՄՆ-ի զինուժի հաղորդագրությունների համաձայն, «Թոմահոք» թևավոր հրթիռների կիրառմամբ իրականացված ռմբակոծությունները և օդային հարձակումները զգալիրեն թուլացրել են Քադաֆիի ուժերի պաշտպանական հնարավորությունները:

ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսի համաձայն, մի քանի օրվանից Վաշինգտոնը Լիբիայում իրականացվող գործողությունների նկատմամբ վերահսկողությունը փոխանցելու է դաշինքի ուժերին, որոնց հրամանատարությունը ստանձնելու են Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի կամ ՆԱՏՕ-ի հրամանատարական անձնակազմերի ղեկավարները:

XS
SM
MD
LG