Մատչելի հղումներ

Լիբիայի կառավարությունը զինադադար է հայտարարել


Լիբիայի արտգործնախարար Մուսա Քուսա
Լիբիայի արտգործնախարար Մուսա Քուսա

Լիբիայի կառավարությունն ուրբաթ օրը զինադադար է հայտարարել ապստամբների դեմ մղվող իր պայքարում՝ հավանաբար արձագանքելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից հինգշաբթի օրն ընդունված բանաձևին, որը թույլատրում է «ցանկացած միջոց» ձեռնարկել՝ այս երկրում քաղաքացիական անձանց պաշտպանելու նպատակով։

Զինադադար հայտարարելու մասին հաղորդագրությամբ հանդես է եկել Լիբիայի արտգործնախարարը՝ հավելելով, որ իր կառավարությունը ցանկանում է երկխոսություն անցկացնել Լիբիայի տարածքային ամբողջականության պահպանմամբ հետաքրքրված բոլոր կողմերի հետ։

Անդրադառնալով Լիբիայի հակաօդային պաշտպանության համակարգի վրա «մի քանի ժամից» օդային հարձակումներ սկսելու հնարավորությանը, Լիբիայի արտգործնախարարն օտարերկրյա տերություններին հորդորել է Լիբիայի ղեկավար Մուամար Քադաֆիի նկատմամբ միջոցներ ձեռնարկելուց առաջ փաստահավաք առաքելություն ուղարկել այս երկիր՝ «փաստերը տեղում ճշտելու համար»։

Քննադատելով ռազմական ուժ գործադրելու մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թույլտվությունը՝ Լիբիայի արտգործնախարարը «անհասկանալի և ոչ խելամիտ» է անվանել այն։ Նրա համաձայն, թռիչքազերծ գոտի ստեղծելու արդյունքում Լիբիայի ժողովրդի տառապանքներն ավելանալու են։

Լիբիան, արձագանքելով օդային անխուսափելի հարվածների մասին Ֆրանսիայի դիվանագիտական աղբյուրների հաղորդագրություններին, ուրբաթ օրն արգելել է բոլոր թռիչքներն իր տարածքի վրայով։

XS
SM
MD
LG