Մատչելի հղումներ

Լիբիայի կառավարական ուժերը շարունակում են գրոհը


Լիբիայի ղեկավար Մուամար Քադաֆիին հավատարիմ ուժերը չորեքշաբթի օրը հրետանային հուժկու ռմբակոծության են ենթարկել արևմտյան Միսթարա քաղաքը, որի պատճառով զոհվել է առնվազն չորս մարդ:

Ականատեսների համաձայն, ապստամբների կողմից վերահսկվող այս քաղաքի վրա հարձակումն իրականացվել է արևելյան և հարավային ուղղություններից:

Կառավարական մեծաքանակ ուժերը հարձակում են իրականացրել նաև արևելյան Աջդաբիա քաղաքի ուղղությամբ, սակայն, ապստամբների համաձայն, այս հարձակումը հետ է մղվել, և քաղաքն այժմ գրեթե ամբողջությամբ գտնվում է իրենց վերահսկողության տակ:

Աջդաբիան մոտ է գտնվում ապստամբների հենակետ Բենգազի քաղաքին, և այն գրավելու դեպքում կառավարական ուժերի վերահսկողության տակ կհայտնվի դեպի Բենգազի տանող ճանապարհները:

Հակակառավարական ուժերի հաղորդագրությունը հակասում է Լիբիայի պետական հեռուստատեսությամբ երեքշաբթի օրը տարածված այն հաղորդագրությանը, որի համաձայն կառավարական ուժերը վերականգնել են հսկողությունն Աջդաբիայի նկատմամբ:

Ընդդիմության թեթև զինված և վատ կազմակերպված ուժերը անկարող են եղել կանգնացնել ռազմական ինքնաթիռներ, հրասայլեր և ծանր զենք օգտագործող Լիբիայի բանակին:

Վերջին մի քանի օրերի ընթացքում ապստամբների ուժերը մոտ 200 կիլոմետրով հետ են մղվել դեպի արևելք:

XS
SM
MD
LG