Փարիզում «Մեծ ութնյակի» նախարարների հանդիպման ընթացքում նախարարները իրենց մտահոգությունն են հայտնել Լիբիայի օդային տարածքում թռիչքների համար արգելված գոտի ստեղծելու վերաբերյալ Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի կողմից ներկայացված ծրագրերի շուրջ:
Գերմանիայի արտգործնախարար Գվիդո Վեստերվելեն երեքշաբթի օրը կայացած հանդիպման ընթացքում հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի իր երկիրը «չի ցանկանում ներքաշված լինել պատերազմի մեջ» և ցանկանում է խուսափել «սղուն այս ճանապարհից»:
Իր մտահոգություններն արտահայտել է նաև Ռուսաստանը: ՄԱԿ-ում Ռուսաստանի դեսպան Վիտալի Չուրկինի համաձայն, այս միջոցառումը հավանության արժանացնելուց առաջ «անհրաժեշտ է տալ հիմնարար հարցերի պատասխաններ»:
Այս ընթացքում ԱՄՆ-ի արտգործնախարար Հիլարի Քլինթընը «Մեծ ութնյակի» հանդիպման շրջանակներում անցկացրել է հանդիպում Լիբիայի ընդդիմադիր Ազգային խորհրդի ներկայացուցիչների հետ:
ԱՄՆ-ի պաշտոնատար անձանց համաձայն, Քլինթընը համաձայնել է նկատի առնել օտարեկրյա օգնություն տրամադրելու մասին Խորհրդի դիմումը:
Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը, իսպանական հեռուստատեսությանը տված հարցազրույցում զգուշացրել է, որ Լիբիայի օդային տարածքում թռիչքների համար արգելված գոտի ստեղծելու հանգամանքը և օտարերկրյա ռազմական միջամտությունը կվատթարացնեն այս երկրում ստեղծված իրավիճակը: