Մատչելի հղումներ

Լիբիայում կառավարական ուժերը շարունակում են պաշարել ապստամբների կողմից վերահսկվող քաղաքները


Լիբիայում կառավարական ուժերը շարունակում են պաշարել ապստամբների կողմից վերահսկվող քաղաքները
Լիբիայում կառավարական ուժերը շարունակում են պաշարել ապստամբների կողմից վերահսկվող քաղաքները

Լիբիայի ղեկավար Մուամար Քադաֆիին հավատարիմ ուժերը, չնայած դաշնակիցների կողմից արդեն վեցերորդ օրն իրականացվող հարվածներին, շարունակում են պաշարել ապստամբների կողմից վերահսկվող, միմյանցից 500 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Աջդաբիա և Միսրաթա քաղաքները:

Հինգշաբթի օրը վաղ առավոտյան Ֆրանսիայի օդուժը հարված է հասցրել Լիբիայի տարածքի խորքում` Միջերկրականի ափից 250 կիլոմետր դեպի հարավ գտնվող ռազմական հենակետերից մեկի ուղղությամբ՝ Միսրաթա քաղաքում ոչնչացնլով Լիբիայի կառավարական ուժերին պատկանող ռազմական մի ինքնաթիռ։ Սակայն «Ասիշիեյթիդ փրես» գործակալության հաղորդագրության համաձայն, ոչնչացված ինքնաթիռը ռազմական ուսումնական ինքնաթիռ է եղել:

Մի քանի պայթյուն էլ հինգշաբթի օրը տեղի է ունեցել Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիի մոտակայքում:

ՆԱՏՕ-ի անդամ պետությունների հանդիպման ընթացքում քննարկվել է թռիչքազերծ գոտին հարկադրելու համար պատասխանատվություն ստանձնելու խնդիրը:

Ֆրանսիայի արտգործնախարար Ալեն Ժյուպեի համաձայն, ՆԱՏՕ-ն աշխատում է Լիբիայի օդային տարածքում թռիչքազերծ գոտի հարկադրելուն ուղղված գործողություններում «գործնական դեր» ստանձնելու ուղղությամբ:

XS
SM
MD
LG