Մատչելի հղումներ

Ճապոնիայում խորանում է միջուկային ճգնաժամը


Ճապոնիայում խորանում է միջուկային ճգնաժամը
Ճապոնիայում խորանում է միջուկային ճգնաժամը

Ճապոնիայի իշխանությունները զգուշացրել են, որ երկրաշարժի հետևանքով վնասված ատոմակայանի շուրջ մեծանում է ճառագայթման մակարդակը և խորհուրդ տվել ատոմակայանից 30 կիլոմետր հեռավորության վրա ապրող մարդկանց մնալ տներում։

Վարչապետ Նաոտո Կանը, երեքշաբթի օրը հանդես գալով ազգային հեռուստատեսությամբ, ասել է, որ երկրաշարժի հետևանքով «Ֆուկուշիմա» ատոմակայանի վնասված ռեակտորներից արտանետվող ճառագայթումը տարածվել է։։ Նրա խոսքերով, ճառագայթման մակարդակը «չափազանց բարձր է», և առկա է դրա հետագա բարձրացման վտանգը։

Նույնիսկ ատոմակայանից դեպի հարավ 240 կիլոմետր հեռավորության վրա գտնվող մայրաքաղաք Տոկիոյում են գրանցվել ճառագայթման ցածր մակարդակներ, սակայն, իշխանությունների համաձայն, դրանք մարդկանց առողջության համար վտանգ չեն ներկայացնում։

«Ֆուկուշիմա» ատոմակայանում վերջին պայթյունը տեղի է ունեցել երեքշաբթի առավոտյան։ Մինչ այդ նման պայթյուններ տեղի են ունեցել շաբաթ և երկուշաբթի օրերին։

Պաշտոնական տվյալների համաձայն, ատոմակայանի չորրորդ ռեակտորում բռնկված հրդեհը մարվել է։ Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալության համաձայն, Ճապոնիայի իշխանությունները տեղեկացրել են, որ հրդեհը բռնկվել է վառելիքային օգտագործված ձողերի պահեստավայրում, ինչի հետևանքով մթնոլորտ է արտանետվել ընդունելի մակարդակն ավելի քան 100 անգամ գերազանցող ճառագայթման բաժնաչափ։

XS
SM
MD
LG