Մատչելի հղումներ

Ճապոնիայում պայթյունը վնասել է ատոմակայանի ռեակտորի շենքը


Ճապոնիայում պայթյունը վնասել է ատոմակայանի ռեակտորի շենքը
Ճապոնիայում պայթյունը վնասել է ատոմակայանի ռեակտորի շենքը

Ճապոնիայի վարչապետ Նաոտո Կանը կոչ է արել ցունամիից վնասված ատոմակայանի շրջակայքում բնակվող մարդկանց հեռանալ առնվազն 20 կիլոմետր։

Վարչապետն ասել է, որ առաջնային է ապահովել «Ֆուկուշիմա» ատոմակայանի շրջակայքի բնակիչների անվտանգությունը, որտեղ պայթյունից հետո կտրուկ բարձրացել է ճառագայթման մակարդակը։

Նրա համաձայն, ամբողջ երկրում փրկարար և վթարային վերականգնողական աշխատանքներին միացել է 50 հազար զինծառայող։

Վարչապետի ելույթից հետո, Ճապոնիայի կառավարության խոսնակը հայտնել է, որ պայթյունը վնասել է ատոմակայանի ռեակտորի շենքը, սակայն ռեակտորը պարունակող կոնտեյները չի վնասվել՝ հավելելով, որ ռեակտորում ճնշումը աստիճանաբար իջնում է։

Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը հայտնել է, որ իրավիճակի վերաբերյալ այն փորձում է լրացուցիչ տեղեկություններ ստանալ։ Ճապոնիայի իշխանությունները հայտնել են, որ պայթյունից առաջ ռադիոակտիվ նյութ է հայտնաբերվել ատոմակայանի այն ռեակտորի մոտ, որի սառեցման համակարգը շարքից դուրս է եկել՝ ուժգին երկրաշարժի հետևանքով։

Երկրաշարժից ու ցունամիի հետեւանքով զոհվել է ավելի քան 1000 մարդ: Հազարավոր այլոք անհետ կորած են։

XS
SM
MD
LG