Մատչելի հղումներ

Ճապոնիայի իշխանությունները փորձում են կայունացնել իրավիճակը միջուկային ռեակտորներում


Ճապոնիայի իշխանությունները փորձում են կայունացնել իրավիճակը միջուկային ռեակտորներում
Ճապոնիայի իշխանությունները փորձում են կայունացնել իրավիճակը միջուկային ռեակտորներում

Ճապոնիայի իշխանությունները փորձում են վերահսկողության տակ պահել երկրաշարժից Ֆուկուշիմայի ատոմակայանի վնասված ռեակտորները՝ դրանց հալումը կանխարգելու նպատակով։

Ռեակտորներից մեկում երկուշաբթի օրը տեղի ունեցած պայթյունի պատճառով քանդվել են դրա տանիքը և արտաքին պատերից մեկը։ Ինժեներական անձնակազմը ծովի ջուր է մղում երկրորդ ռեակտորի մեջ՝ դրանում պարունակվող վառելիքային ձողերի հալումը կանխարգելելու նպատակով։

Ճապոնիայի կառավարության խոսնակը հայտնել է, որ ռեակտորների սառեցման աշխատանքները շարունակվելու են, և հույս հայտնել, որ «իրավիճակը հնարավոր կլինի կայունացնել»։

Ֆուկուշիմայի ատոմակայանը շահագործող «Tokyo Electric Power» ընկերության ներկայացուցիչը Ճապոնիայի «Էն-Էյչ-Քեյ» հեռուստաընկերությանը հայտնել է, որ «չի կարող հերքել երկրորդ ռեակտորում վառելիքային ձողերի մերկացման հանգամանքը»։

Վառելիքային ձողերի հալման պատճառով ռեակտորի վնասման դեպքում տեղի կունենա ճառագայթման ուժեղ արտանետում, ինչը կհանգեցնի բնակչության առողջությանը սպառնացող լուրջ հետևանքների։

Ֆուկուշիմայ և այլ ատոմակայանների շրջակայքից արդեն էվակուացվել է մոտ 200 000 մարդ։ Ճապոնիայի հյուսիսային շրջանները մնում են հոսանքազրկված։ Տասնյակ հազարավոր անօթևան մարդիկ բնակվում են ժամանակավոր ապաստարաններում։

XS
SM
MD
LG