Ճապոնիայի միջուկային կայանի վնասված ռեակտորներից արտանետվող ճառագայթման մակարդակը նկատելիորեն մեծանում է:
Նախարարների խորհրդից տեղեկացրել են, որ Ֆուկուշիմայի ատոմակայանի չորրորդ ռեակտորում նույնպես հրդեհ է բռնկվել:
Վաչապետ Նաոտո Կանը նախազգուշացրել է նոր արտանետումների վտանգի մասին ու հորդորել մինչեւ 30 կմ հեռավորության վրա գտնվողներին մնալ տներում: