Մատչելի հղումներ

Բժշկագիտության բնագավառի արտասահմանցի մասնագետների ապագա գործունեությունը Միացյալ Նահանգներում


Բժշկագիտության բնագավառի արտասահմանցի մասնագետների ապագա գործունեությունը Միացյալ Նահանգներ ներգաղթելուց հետո բժիշկները եւ այլ բնագավառների մասնագետները կարող են դիմագրավել լուրջ խնդիրներ մասնագիտությամբ աշխատանք որոնելիս։ Արտասահմանցի մասնագետներից պարտադիր պահանջվում է ներկայացնել կոնկրետ բնագավառում աշխատելու արտոնագիր, ինչպես նաեւ վերջիններս պետք է մասնակցեն լրացուցիչ դասընթացների։ Ներգաղթը նոր եւ անծանոթ երկրի կարող է մեծ դժվարությունների առաջ կանգնեցնել, նույնիսկ մանագիտությամբ բժիշկին։ Օսքար Գոնզալեսը Կուբայում կրթությունն ավարտելուց հետո, որոշեց աշախտանք փնտրել Միացյալ Նահանգներում։ Նրա համար անսպսելի էր տեղեկանալ, որ ԱՄՆ-ում բժշկությամբ զբաղվելու համար իրենից կպահանջվի լրացուցիչ վեց տարի տարի եւ հազարավոր դոլարների գումար կրթությունն ավարտելու եւ աշխատանքի արտոնագիր ստանալու համար։
Ֆլորիդայի միջազգային համալսարանը մշակել է մի ծրագիր օգնելու ԱՄՆ-ը ներգաղթած բժշկության բնագավառի մասնգետներին, մասնավորապես բուժքույրերին։ Հինգ տարվա ընթացքում ծրագիրը նախատեսում է ունենալ մոտավորապես 400 շրջանավարտները։ Արագացված ծրագրի տեւողությունը ի տարբերություն բուժքույրության չորսամյա սովորական դասընթացներին 18 ամիս է։ Վերջերս ծրագրում կատարվել է մի նոր հավելում։ Դասընթացներին կարող են մասնացել նաեւ Ֆլորիդայի նահանգից դուրս գտնվող նաեւ ուսանողները։
Ուկրաիանյի ներգաղթյալ Իրինա Յարոշենկոն եւս ներգրավված է այս ծրագրում։ Հայրենի երկրում նա աշխատել է որպես բժիշկ, սակայն նրա բնութագրմամբ Ուկրաինայում բժիշկները տնտեսապես անապահով են։Ներգաղթյալներից շատերը Միացյալ Նահանգներ են գալիս տնտեսական պատճառներով, ոմանք էլ քաղաքական եւ անվտնագության նկատառումներով։ Քառոլինա Արգուելոն, ով հեռացել է իր հայրենիքից 20 տարի առաջ՝ Նիկարագույում քաղաքացիական պատերազմ սկսվելու հետեւանքով, այս ծրագրի առաջին շրջանավարտներից է։ Նա նշում է, որ ծրագրի նման զարգացումը ընձեռում է լայն հնարավորություններ բուժքույրերին ոչ միայն ապահովության, այլեւ տարբեր վայրերում աշախատանք գտնելու առումներով։ Ինչպես եւ բժիշկները ուսանողները ախտորոշելուց զատ պետք է համոզված լինեն, որ հիվանդը վարակներից խուսափելու նպատակով պատշաճ ընդունում է նշանակված դեղորայքը, ինչպես նաեւ դրական է ընթացում հիվանդի առողջության վերականգնումը։
Արտասահմանցի փորձառում մասնագետներից շատերի համար դժվար է կրկին վերադառնալ ուսումնական տաիրներին եւ այդ իսկ պատճառով նրանցի ոմանք գերադասում են աշխատել որպես բուժքույր։ Նրանք ովքեր իրենց երկրներում աշխատել են բժշկի մասնագիտությամբ միշտ չէ, որ կարողանում են ինքնահաստատվել նոր համակարգում եւ յուրացնել բժշկագիտության նոր ձեռքբերումները։ Այդ մասնագիտությունը մի գուցե բավարար է զարգացող երկրնրի համար, սակայն ոչ ԱՄՆ-ում։
Ֆլորիդայի միջազգային համալսարանի հիշյալ ծրագրում ուսանողները ծանոթանում են նոր տեխնոլոգիներին, ինչպես նաեւ ամերիկայն բժշկական համակարգի խստապահանջությանը։ Ծրագրի մասնակիցներից շատերր են վստահեցնում, որ լրացուցիչ կրությունն ի վերջո օգնում է դառնալ ավելի լավ մասնագետներ։

XS
SM
MD
LG