Մատչելի հղումներ

ԱՄՆ-ում  շարունակվում է վառելիքի եւ լայնածավալ սպառման ապրնանքերի


Թեպետ գների համատարած բարձրացման պարագայում համարյա նույնն են մնացել քաղցրավենիքների գները, սակայն մեկ բացառությամբ։ Նկատելի փոքրացվել են որոշ ապրանքների ընդունված չափսերը։

Այս մասին վերջերս խոստովանել էր նույնիսկ Մեծ Բրիտանիայի Քադբարի շոկոլադ արտադրող ընկերությունը հավաստելով, որ ամերիկյան իր գործընկեր՝ Հերշիի ընկերությունը որոշել է փոքրացնել քաղցրավենիքների չափսերը։Ուշագրավ է, որ արդի փոփոխությունները չեն վերաբերում միայն քաղցրավենիքների արտադրությանը։ ԱՄՆ-ում լայն սպառում ունեցող անձեռնոցիկների գները չնայած մնացել են անփոփոխ, սակայն ծավալային առումով այն որոշակի փոքրացել է։ ՛՛Դայըլ անդ մեն՝՝ օճառը կշռում էր 127 գրամ։ Հիշյալ ընկերության արտադած օճառները ներկայումս ունեն 14 գրամ պակաս կշիռ։
Կայքէջում հրապարկվող ՛՛Քոնսյումըր՝՝ թերթի խմբագիր Մեգ Մարկոն վստահեցնում է, որ այս փոփոխությունները չեն մնում աննկատ սպառողների աչքերից, քանի որ հանրախանութներում առօրյա առեւտրի ընթացքում անհնար է չնկատել որոշ ապրանքների արտաքին տեսքի եւ քաշի փոփոխությունները։ Ինտերնետում հրապարակվող սպառումների մասին զեկույցի խմբագիր Թոդ Մարքսը վստահեցնում է, որ մշտական հաճախորդներին կորցնելու վտանգի սպառնալիքը հաճախ դրդում է արտադրողներին դիմելու խաբեությունների։Քանի որ արտադրողներն ու վաճառողները կարող են գործել ըստ սեփական ցանկության, նման պարագայում ըստ խմբագրի սպառողները հայտնվում են թալանվածի դերում։

Սպառողների իրավունքների պաշտպանները քաջալերում են մարդկանց առեւտուր անելիս լինել խոհեմ, սակարկել ապրանքների գները։ ԱՄՆ-ու որոշ ընկրեություններ սպառողներին ընձեռում են գների շուրջ բանակցելու հնարավորություն։

Պատմաբան Ռոբերթ Սփեքտորը համոզված է, որ ԱՄՆ-ի առեւտրի խոշոր մի քանի կենտրոնները՝ ներառյալ ՛՛Բեսթ բայ՝՝, ՛՛Սրքվիթ սիթի՝՝ եւ ՛՛Հոմ Դեպո՝՝ հանրախանութները մտորում են որոշակի փոփոխություններ կատարել ապրանքների՝ առաջարկվող եւ վաճառվող գներում։ Պատմաբանի կարծիքով սպառողների համար դա միանշանակ կունենա դրական ազդեցություն։ԱՄՆ-ի տնտեսությունը մեծապես կախված է սպառողներից։ Այդ իսկ պատճառով, նշում է պատմաբան Ռոբերթ Սփեքտորը մանրածախ առեւտրի ներկայացուցիչները պետք է խթանեն սպառողներին ծախսել իրենց գումարները եւ հարկ եղած պահին նույնիսկ իջեցնել ապրանքների գները։ Նյուն կարծիքին են նաեւ առեւտուր անողները։
Տնտեսական անկման մասնագետները հավելում են, որ արդի ծանր պայմանները, ինչպես նաեւ eBay հանրահայտ կայքեէջի գործոնն ավելի են շահագրգռում սպառողներին բանակցելու շահութաբեր գործարկներ կնքելու համար։

XS
SM
MD
LG