Ջեք Շուլցի վկայությամբ վիրահատությունից հետո պահանջվում է նվազագույն ժամանակ լիարժեք վերականգնվելու համար։
Վիրահատությունն իրագործել է Կալիֆոռնիայի համալսարանի Սան Դիեգոյի բժշկական կենտրոնի վիրաբույժների աշխատակազմը Սանդիեգո Հորգանի ղեկավարությամբ։ Բժիշկները բերանի խոռոչով հիվանդի որովայն վիրահատական գործիքներն ու տեսախցիկը տեղափոխելու համար կիրառել են ռոբոտային այս խողովակը։
Հիվանդի կույրաղիքը փաստորեն հեռացվել է բերանի խոռոջից, սակայն վիրաբույժները մի փոքր կտրվածք էին արել հիվանդի պորտի շրջանում հետեւելու խողովակի՝ ստամոքսից դեպի որովայն անցումը։
Բժիշկները համոզված են, որ այս գործողությունը արագացնում է հիվանդների վերականգնման ժամկետները, ինչպես նաեւ նվազեցնում է ցավերն ու բորբոքային բարդությունների հավանականությունը։
Առժամանական մասնագետները հավելում են, որ վստահ չեն, որ ապագայում կկիրառվի կույրաղիքը հեռացնելու հենց այս հենց եղանակը, սակայն վստահեցնում են, որ վիրաբուժության տեխնիկան միանշանակ կվերափոխվի։
Նման եղանակով վիրահատություն Միացյալ Նահանգներից բացի իրագործվել է նաեւ արտասահմանյան մեկ այլ երկրում։