Մատչելի հղումներ

Դադարեցվել են ՄԻԱՎ եւ ՁԻԱՀ-հիվանդությունների դեմ գոյություն ունեցող պատվաստանյութի փորձարկման գործողությունները


Մի քանի ամիս առաջ հայտնի դարձավ, որ հիվնադության դեմ գոյություն ունեցող միակ պատվաստանյութի փորձարկումներն ավարտվել են անարդյունավետ եւ ավելին՝ որոշ դեպքերում պատվաստանյութը մեծացնում է հիվանդությունը ձեռք բերելու ռիսկը։

Վիճակագրության տվյալներով ամեն օր արձանագրվում է ՄԻԱՎ-ի 12 հազար նոր դեպ։ Վերջին տվյալների համաձայն ՁԻԱՀ հիվանդությունից արդեն իսկ մահացել է 25 միլիոն մարդ։

Աշախարհում ներկայումս ՄԻԱՎ-ի ավելի քան 40 միլիոն վարակակիր շարունակում է ապրել։ Եւ այդ իսկ պատճառով մեծ էր ՄԻԱՎ-ի պատվաստանյութի արդյունավետության փորձակումների ակնկալիքները։

Մինչ այժմ ՁԻԱՀ-ով եւ ՄԻԱՎ-ով ախտորոշված հիվնադներից եւ ոչ մեկի առողջական կացությունը փորձարկումներից հետո չի բարելավվել։
Ընդունված չափանիշ է, երբ մարդկանց շրջանում իրականցված փորձարկումները՝ նկատի են առնվում ինչպես առաջընթացի, այնպես էլ ապահովության գործոնները հետաքննվում է անկախ հանձանժողովների կողմից։

Երբ ստեղծված հանձնաժողովը ձեռնարկեց փորձարկումների շուրջ հավաքագրված տեղեկությունների հետաքննություն, առաջին իսկ հայացքից պարզվել էր, որ ինչ որ բան ընթացել էր սխալ։

ԱՄՆ-ի առողջապահության ազգային ինստիտուտի ալերգիաների եւ վարակիչ հիվանդությունների բաժանմունքի ղեկավար Էնթոնի Ֆաուջին նշում է, որ տվայլներում բացակայում էր պատվաստանյութի՝ վարակից պաշտպանելու, կամ վարակվելու դեպքում մանրեի ազդեցությունը նվազեցնելու հատկությունն ապացուցող որեւե արձանագրություն։

Հետազոտող խորհուրդին լրջորեն մտահոգել էր հիշյալ խնդիրը, որի արդյունքում առաջարկվել էր դադարեցնել պատվաստանյութի հետագա փորձարկումները։ Լուրջ մտահոգել էր հատկապես մի փաստը, որ պատվաստանյութը չէր կարողացել պաշտպանել այն հիվանդներին, ում իմունային համակարգը հակված էր կլանել ադենովիրուս մանրեն։

Այն ՄԻԱՎ-ի մանրեի բաղադրիչն է, իսկ մարդկանց շրջանում ամենատարածված հարբուխն ուղորդվում է ադենովիրուսով։ Այդ իսկ պատճառով ՄԻԱՎ ձեռք բերելու ռիսկը պատվաստանյութն ընդունած հիվանդների շրջանում չպատվաստվածների համեմատությամբ շատ ավելի մեծ է։Առժամանակ հետաքրքիր է, թե հիվանդությունից խուսափելու, կամ այն ձեռք բերելու հավանականությունը նվազեցնելու համար ինչ են խորհուրդ տալիս մասնագետները։ Բժիշկ Ֆաուչին նշում է, որ արդի ժամանկներում գորյություն ունեն մի շարք դեղամիջոցներ, որոնք կարող են կայունացնել հիվանդի կացությունը։

Իսկ ՄԻԱՎ-ից խուսափելու համար, խորհուրդ է տրվում օգտվել ներկայումս գորյություն ունեցող մի շարք արդյունավետ միջոցներից։ Սեռական հարաբերությունների ժամանակ խրախուսվում է օգտագործել պաշտպանիչներ, ներարկումներ կատարելիս խորհուրդ է տրվում օգտագործել միմիայն մաքուր ասեղներ։

Ապացուցված է, որ թլփատումը արյունավետ է տղամարդանց 55-ից 65 տոկոսի մոտ հեթերոսեխսուալ կամ երկսեռ հարաբերեությունների ժամանակ։ Չկան որեւե տվյալներ այդ առումով միասեռների շրջանում։

Ֆաուջին համոզված է, որ մարդկանց շրջանում չնայած պատվաստայութի փորձարկումների դադարեցմանը հավաքագրված տեղեկություններն ունեն կարեւորագույն նշանակություն, ինչպես նաեւ դրանք հավանաբար կօգտագործվեն փորձրակումները վերսկսսվելուց հետո։

XS
SM
MD
LG