Ենթադրվում է, որ մինչեւ 2025 թվականը հիվնադների թիվը կկրկնապատկվի։ Ալցայմրով հիվնադներից շատերը ապրում են զարգացող երկրներում։ Վերջին հաշվարկներով ԱՄՆ-ում ամեն ութ անձից մեկի մոտ ապագայում եւս կզարգանա հիշյալ հիվնադությունը։ Սակայն մասնագետները շեշտադրում են, որ գոյություն ունի հիվանդությունը կանխելու պարզագույն մի միջոց։
ԱՄՆ-ի հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնի վերջերս հրապարակված զեկույցում նշված է, որ Միացյալ Նահանգները կանգնած է սերնդափոխության հեղափոխության վտանգի եզրին։ Արդեն իսկ լրացել է երկրորդ Աշխարհամարտից հետո ծնվածների 60 տարին։ Դա նշանակում է, որ երկու եւ ավելի տասնամյակներ անց ամեն հինգ ամերիկացիներից մեկը կհամարվի տարեց։
Վերջին տարիներին գիտնականները փորձում են գտնել արդյունավետ ուղիներ կանխելու մարդկանց մոտ հիշողության կորուստը։ Փաստ է, որ արդի ժամանակներում դեռեւս չկան հիշյալ խնդրի լուծումներ, սակայն միեւնույն ժամանկա չկա ավելի խոստումնալից ուղի, քան մարդու՝ մտավոր եւ ֆիզիկական համահունչ գործունեությունն է։
Հետազոտության ժամանակ լաբորատոր պայմաններում պահվող մկներին բաժանել էին երկու խմբերի։
Կրծողների առաջին խումբը պահվել էր ակտիվ վիճակում , իսկ մյուս մասը մնացել անշարժ։ Մկների դիահերձման արդյունքում պարզվել էր, որ ֆիզիկապես ակտիվ մկների գլխի սկավառակը անշարժ կրծողների համեմատությամբ 50-ից 80 տոկոսով ավելի փոքր է՝ ուղեղի ճղերի բջջիջներում պրոտեինի արտադրության հաշվին։ Սկավառակը հիշողության քայքայման առաջին նա խապայմանն է։
Արդի ժամանկներում Ալցամյր հիվանդությունն անհնար է ախտորոշել մարդու կենդանության օրոք։ Դա հնարավոր է միայն մահվանից հետո՝ դիահերձման ժամանակ։ Սակայն փորձագետները վստահեցնում են, որ մկների փորձարկման արյդունքները կարող են կիրառվել նաեւ մարցկանց դեպքում։
Մասնագետները համոզված են, որ շաբաթը երկու երեք անգամ սրտի աշխատանքը 30-ից 40 րոպե արագացնելը միանշանակ կարող է նվազեցնել Ալցայմր հիվանդությամբ տառապելու հավանականությունը։
Մայոյի հիվանդանոցից բժիշկ Ռոնալդ Փեթերսոնի կարծիքով ներկայումս Ալցայմր հինվադությունը կանխելու լավագույն ուղին ֆիզիկական վարժությություններն են, մի բան, որ նաեւ ավելի արյդունավետ է, քան դեղորայքը, մտավոր գործունեությունը, կամ էլ թե սննդառեժիմը։
Քանի որ հիվանդությունը ուղղակի կապված է ընտանեկան ծագման եւ գենետիկայի հետ, այդ իսկ պատճառով շատերը հուսով են, որ ամենօրյա վարժությունները կարող են ունենալ փրկարար նշանակություն։