Նոր էր լրացել Քրիս Ֆեդենի քսան տարին, երբ նա մահացավ դեղամիջոցներին հակադրվող տեսակի թոքաբորբից։ Հիվանդության հարուցիչը շար նման է մաշկվի վրա բորբոքային գոյացումներից չիբանին եւ սովորական բշտիկներին։ Այն կարող է արյան միջոցով տարածվել մարդու թոքերում եւ այլ օրգաննրեում։ Սակայն դեղամիջոցներին հակադրվող թոքաբորբով հիվանդանալու համար մաշկային վարակիչ գոյացումները պարտադիր գործոն չեն։
Վարակիչ հինվադությունների մասնագետ Դանիելե Զերը նշում է, որ հիվանդության հարուցիչ մանրեն հակադրվում է սովորական անտիբիոտիկներին, որոնք նախատեսված են թոքաբորբով հիվսնդների համար։ Սակայն դեղամիջոցներին դիմադրող թոքաբորբն ինքնին անսովոր տեսակի հիվնադություն է։
ԱՄՆ-ի առողջապահության մասնագետները զգուշացնում են ծայրահեղ վտանգավոր թոքաբորբի տեսակի տարծաման սպառնալիքի մասին։ ԱՄՆ-ի հիվանդությունների վերահսկման կենտրոնը Ջորջիա եւ Լուիզիանա նահանգներում 2006-2007 թվականների գրիպի տարածման սեզոններին զեկուցել է հիվանդության տասը դեպք, որոնցից փրկել հնարավոր է եղել միայն հիվանդներից չորսի կյանքը։
Թոքաբորբի այս տեսակը լուրջ խնդիր չէ ԱՄՆ-ում, սակայն մասնագետները վստահեցնում են, որ այն լուրջ սպառնալիք է հատկապես զարգացող երկրներում, որտեղ աղքատության հետեւանքուվ բազմաթիվ մանրեներ վերափոխվելով ձեռք են բերում որոշ անտիբիոտիկներին հակադրվելու հատկություն։
Բժիշկ Մուհամեդ Աքթերը նշում է, որ զարգացող երկրներում մանրեն հեշտությամբ ներթափանցում է օրգանիզմ, քանի որ միջոցներ չունենալու պատճառով շատերն անկարող են դեղորայք գնել, կամ գնում են նշանակված չափաբաժնի փոքրագույն մասը եւ երբեմն էլ դեղորայքը ձեռքբերելուց հետո այն բաժանում ընտանիքում հիվանդ անդամների միջեւ։
Անտիբոտիկներին դիմադրող ստաֆիլակոկային վարակների բոլոր տեսակները չեն, որ հարուցում են առողջական լուրջ խնդիրներ։ Սակայն գրիպի կամ շնչուղիների որրեւե տեսակով հիվանդ լինելու դեպքում մարդու թոքերն արդեն իսկ գտնվում են թուլացած վիճակում եւ հակված են արագությամբ կլանելու մահացու վտանգավոր մանրեները։
ԱՄՆ-ի հիվանդությունների վերահսկման կենտրոնի զեկույցում նշված է, որ Միացյալ Նահանգներում երիտասարդներն ու առողջ անձինք ավելի շատ են վարակվում անտիբիոտիկներին դիմադրող թոքաբորբի տեսակով։
Չնայած թոքաբորբը չի համակարգվում որպես խիստ վարակիչ հիվանդություն, սակայն այն զարգանում է մեծ արագությամբ։ Եւ դա է մասնագետների արդի զգոնության եւ մտահոգության հիմնական պատճառը, քանի որ չի բացառվում անտիբիտոկներին հակադրվող թոքաբորբի՝ վարակիչ հիվանդության վերածվելու հավանականությունը։