Մատչելի հղումներ

Արդի ժամանկաշրջանում ուղեղեների արտահոսքը նկատվում է համաշխարհային խնդիր զարգացող երկրներում այդ թվում նաեւ Հայաստանում


Տնտեսական զարգացման բնագավառում մարդկային ներուժի գործոնն ունի կարեւորագույն նշանակություն։ Թերեւս դա է պատճառը,որ ուղեղեների արտահոսքը ներկայումս բազմանշանակ առումներով նկատվում է ինչպես դրական, այնպես էլ բացասական երեւույթ։ Համաշախարհայնացման արդի ժամանակաշրջանում, երբ երորդ աշախարհի երկրները ձգտում են ներգրրավել տնտեսական ինտեգրացման միջազգային գործընթացներին, զարգացող երկրներում ի հայտ են գալիս լուրջ խնդիրներ, որոնք ուղեղների արտահոսքի անմիջական արդյունքն են։ Սակայն միջազգային փորձագետների մի խումբ վստահեցնում է, որ մտավորորականների տեղաշարժը ճշգրիտ կազմակերպելու եւ վերահսկելու դեպքում այն կարող է ունենալ դրական ազդեցություն ինչպես զարգացող, այնպես էլ զարգացած երկրներում։

Միջազգային փորձագետների մի խումբ՝ ՄԱԿ-ի Համաշխարհային զարգացման տնտեսական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Անդրե Սոլիմանոյի ղեկավարությամբ , Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիիում հիմնված սույն ինստիտուտի նախաձեռնությամբ օրերս հրապարկել են այդ բնագավառում իրագործած իրենց հետազոտությունների հավաքածոն, որը կրում է ՛՛Ուղեղեների միջազգյաին արտահոսքը՝՝ խորագիրը։ Իսկ ապրիլի 3-ին Վաշինգտոնի Բրուքինգզի քաղաքական վերլուծությունների ինստիտուտում հիշյալ հետազոտության շուրջ տեղի ունեցավ քննարկում։

Գաղտնիք չէ, որ ուղեղների արտահոսքը երկարատեւ տարիներ շարունակում է լուրջ խնդիր հանդիսանալ նաեւ Հայաստանում։ Առաջատար տեխնոլոգիաների արդյունավետ կիրառումը պահանջում է մեծաթիվ բարձրակարգ մասնագետների առկայություն, այդ թվում գիտնականների:

Այս առումով զարգացած երկրներում իրականացվող ուղեղների հոսքի եւ ներգրավվման քաղաքականության հետեւանքով զարգացող երկրները կրում են ծանր տնտեսական կորուստներ, նշում է ՄԱԿ-ի Համաշխարհային զարգացման տնտեսական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Անդրե Սոլիմանոն։ Հետազոտության հեղինակի կարծիքով փաստ է, որ ժամանակակից համաշխարհային տնտեսության առաջընթացի մոտ 90%-ն ապահովում են գիտատեխնիկական ձեռքբերումները: Այս գործընթացում հիմնական շարժիչը տնտեսությունում կուտակված մարդկային ներուժն է։ Համաշխարհային տնտեսական զարգացման բնագավառում հսկայական ներդրում կարող են ունենալ հատկապես ազգային փոքրամասնության մտավոր ներկայացուցիցչները։ Համաշխարհայնացման ժամանակաշրջանում ակնահայտ է, որ մտավորականների տեղաշարը վերահսկելն ու սահամանփակելն այդքան հեշտ խնդիր չէ։

Ինչ վերաբերում է Հարավային Կովկասին՝ ներառյալ Հայաստանին, ապա ըստ փորձագետի պետությունը պետք է ձեռնարկի կոնկրետ միջոցառումներ մտավորականներին երկրում պահելու եւ նրանց նյութապես շահագրգռելու ուղղությամբ։ Մասնագետները, որոնց կարիքն ունի պետությունը կարող են լքել իրենց երկիրը ամենապարզ պատճառով, այն է կենցաղային բարենպաստ պայմաններ, վերապատրաստվելու լայն հնարավորւթյուններ եւ բնականաաբար ավելի բարձր աշխատավարձ։ Սակայն այս երեւույթն ունի նաեւ հոգեբանական կողմ։ Քննարման մասնակցող փորձագետները հավելեցին, որ ուղեղների արտահոսքը կարգավորելու եւ վերահսկելու գործում մեծ ներդրում կարող է ունենալ արտասահամանում երկարաժամկետ հաստատված եւ կազմակերպված ազգային փոքրամանսություններ ներկայացող համայնքները։ Այդ առումով լավագույն օրինակներից են հրեական եւ հայկական համայնքները։ Պրոֆեսոր Սաքսինյանն համոզված է, որ արտահոսքի հետեւանքով դրսում հայտնված մտավորականներին մշտապես պետք է քաջալերել վերադառնալու, զարգացման գործընթացներում ներգրավվելու , կամ իրենց ծննդ

ավայրի հետ մշտապես կապը պահպանելու նպատակով։ Այս պարագայում մեծ գործոն կարող է հանդիսանալ նաեւ համատեղ բիզնեսների հիմնումը, փորձի փոխանակման եւ համալսարաններում դասավանդելու հրավերները։ Կարեւոր է նաեւ հարկային բարենպաստ պայմաններ ստեղծել արտաքին եւ ներքին այն ներդրողների համար, որոնք ցանկություն կհայտնեն ներդրումներ անել տնտեսության իրական հատվածում, այդ թվում` գիտության ոլորտում:Ուղեղների արտահոսքից տուժում են նաեւ եվրոպական առաջատար զարգացած երկրները: Չնայած ոորշ երկրներում գիտությանը հատկացվող զգալի միջոցներին, այնուամենայնիվ առկա է եվրոպացի երիտասարդ գիտական կադրերի մեծ արտահոսք: Դա է գլխավոր պատճառներից մեկը, որ որոշ երկրները մշակում են հատուկ ծրագրեր եւ ավելի մեծ միջոցներ հատկացնում գիտությանը, նման զարգացումները կանխելու նպատակով:

Ակնհայտ է, որ եթե նման հիմնախնդիրներ ունեն նույնիսկ զարգացած երկրները, ապա անելանելի կացության մեջ են հայտնվում տնտեսական զարգացման բավարար ռեսուրսներ չունեցողները, այդ թվում` Հայաստանի պես երկիրը, քանի որ կորցնում են արտադրության այնպիսի գործոն, որի վերարտադրությունը եւ ծախսատար է, եւ երկարաժամկետ: Հայաստաում գիտության ոլորտի հիմնախնդիր է նաեւ այն, որ մասնավոր կապիտալը այսօր ոչ մի լումայի ներդրում չի կատարում այդ բնագավառում:Դրա համար, միանշանակ անհրաժեշտ է ձեւավորել համապատասխան օրենսդրական դաշտ։

Ուղեղների արտահոսքն ֆինանսական ծանր դրության մեջ է դրել Հայաստանի տնտեսությանը, քանի որ մտավոր արտահոսքի հետեւանքով արդեն իսկ Հայաստանը ավելի շատ դրամական միջոցների կորուստ է ունեցել, որը ծախսվել է այդ կադրերի պատրաստման համար։ Մյուս կողմից` ուղեղների արտահոսքը երկրի ազգային անվտանգությանը սպառնացող ամենամեծ վտանգն է, քանի որ տնտեսությունը վերականգնելու համար անհրաժեշտ է ամրագրված գիտատեխնիկական բազա, իսկ ուղեղների արտահոսքը դրա լուրջ խոչընդոտներից է, որի վերականգնման համար թերեպետ կպահանջվեն տարիներ:

Կարեւոր մեկ այլ հանգամանք եւս։ Քննարկաման ընթացքում փորձագետները շեշտադրեցին, որ ուղեղների արտահոսքը եւ գիտության նկատմամբ ոչ պատշաճ ուշադրությունը վտանգում են զարգացող երկրների՝ ներառյալ Հայաստանի զարգացման հեռանկարները, որի խթանն ու հզորությունը երկուստեք առումներով ազգի մտավոր ներուժն է:



XS
SM
MD
LG