Մատչելի հղումներ

Տիբեթում վանականների բողոքի ցույցերը


Տիբեթի բուդիստական տաճարում վ 30 վանականները արտասահամանցի լրագրողներին դիմավորեցին արցունքներն աչքերին։ Չնայած չինական կառավարության ջանքերին միջոցառումը չընթացավ ըստ ծրագրավորածի։ ՛Մեր միակ ցանկությունն ազատություն է բացականչում էին լացող վանականները։ Չինաստանի կառավարությանը մեղադրում են իրականությունը թաքցնելու մեջ։Չինաստանը հազվագույտ է արտասահմանյան լրագրողներին թույլատրում այցելել Տիբեթ։ Սակայն մարտ ամսվա սկզբներին այստեղ տեղ գտած հակա-կառավարական ըմբոստությունները եւ լրատվամիջոնրեի ներկայությամբ Տիբեթի սրբագույն տաճարի միջադեպը շեշտադրում են Չինաստանի իշխանությունների Պեկինում ամառային խաղերի անցկացման նախօրյակին բողոքի ցույցերը ճնշելու վճռականությունը։ Չիանաստանի արտաքին Գործերի նախարարը միջադեպի առթիվ մեղադրել է Տիբեթի հոգեւոր առաջնորդին։

Դալայ Լամայի ներկայացուցիչը Տոկիոյում հերքել է ներկայացված մեղադրանքները հիմանվորելով, որ վանականները եւ առավել եւ Դալայ Լաման դեմ չեն Պեկինում Օլիմպիական խաղերի անցկացմանը։ Տիբեթցիների միակ ցանկությունը արդարացի վերաբերմունքն է տիբեթցիների նկատմամբ։
Պեկինի դեմ ուղղված կատաղի ըմբոստոււթյունից հետո Լհասայիու փակվել են մի քանի կառույցներ եւ առեւտրի կենտրոններ։ Չինական իշխանությունների համաձայն արձանագրվել է մահվան 20 դեպք։ Սակայն տիբեթցի վտարանդիները վկայում են, որ սպանվածների թիվը հասնում է 140-ի։ Միջազգային հանրությունը խիստ քննադատել է իշխանություններին բողոքի ցույցերում կատարվածի համար։

Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին իր հայտարարության մեջ պատասխանատվություն կրելու կոչ է արել չինական իշխանություններին։ Չինաստանը պնդում է, որ Տիբեթը մշտապես եղել է Չինաստանի անքակտելի մաս, սակայն տիբեթցիները փաստարկում են իրենց մշակույթային առանձնահատկությունը ու ինքնորոշվելու իրենց իրավունքը։ Չինաստանի դեմ արդի իրավիճակում հանդես են գալիս նաեւ մարոդւ իրավապաշտպան մի շարք գործիչնե։ Հանրահայտ դերասանուհի եւ իրավապաշտպան Միա Ֆարոուն կոչ է արել Օլիմպիական խաղերի ակտիվիստներին ճնշում գործադրել չինական իշխանություննրեին վրա։
Տիբեթում տեղի ունեցած կատաղի ըմբոստությունները տարածաշրջանում Չինաստանի հնգամյա գերիշխանության դեմ ուղղված կարեւորագույն մարտահրավեր էին։ Փորձագետներից շատերի համոզմամբ այդ իրադարձությունները կասկածի տակ են դնում Պեկինում անցակցվելից Օլիմպիական խաղերի հաջողությունը, որոնք կսկվեն Օգոստոսի 5-ին։

XS
SM
MD
LG