Փորձագետները զուտ մատեմաթիկական հաշվարկներից ելնելով վստահեցնում են, որ տրամաբանորեն ներկա կարգավիճակում Քլինթոնը անկարող է հավաքել կուսակցության պատգամավորների ձայների մեծամասնություն։ Սակայն սենատոր Քլինթոնի մեծ աջակցություն են ցուցաբերում հատկապես կանանց իրավապաշտպան կազմակերպությունները վերջինիս հորդորելով շարունակել պայքարը։ ԱՄՆ-ում ըստ քաղաքական որոշ փորձագետների ներկա կարգավիճակով սենատոր Հիլարի Քլինթոնը ներկա կացությամբ փաստորեն չունի նախագահական ընտրապայքարում դեմոկրատական կուսակցության վերջնական թեկնածու առաջադրվելու հնարավորություն։
Քլինթոնը հետ է մնում սենատոր Բարաք Օբամայից ինչպես պատգամավորական այնպես էլ ժողովրդական ձայներով։ Էլ Բի սի լրատվամիջոցների քաղքական մեկնաբան Մեթյու Դոդը նշում է, որ Քլինթոնի հաղթելու կարողությունը չնայած ականհայտ է, սակայն ներկայուսմ այն ադրեն իսկ անհնար է։
Սակայն կանանց իրավապշտպան կազմակերպությունները պնդում են, որ քաղաքական վերլուծաբաններն Քլինթոնի առնչությամբ անցյալի կանխատեսումները եւս սխալ էին։ Վաշինգտոնի կանանց համազգային իրավապաշտպան կազմակերպության նախագահ Քիմ Քենդին այդ առումով նշում է, որ սենատոր Քլինթոնը բազմիցս անգամներ չնայած հիշյալ կանխատեսումների ընտրարշավում վերականգնել է իր առավելությունը։
Երբ Քլինթոնի թեկնածության ապագան հայտվել էր անելանելի կացութայն մեջ հունավարին Այովայի նախնական ընտրությունների պարտության հետեւանքով, հակառակ լրատվամիջոցների կանխատեսումների, Քլինթոնի օգտին Նյու Համշիրի նախնական ընտրություններին քվեարկեց նահանգի կանանց մեծամասնությունը։
Ապա սենատորի պարտությունների շղթան շարունակվեց փետրվարին։ Քլինթոնի հասցեին հնչում էին ընտրապայքարից հրաժարվելու բազմաթիվ կոչեր։ Սակայն մարտ ամսին կանանց ընտրաձայների շնորհիվ նա արձանագրեց առանցքային մի քանի հաղթանակներ Օհայոյի եւ Տեխասի նահանգներում։
Ներկայումս կին սենատորի աջակիցները հակադրվում են նախագահական ընտրապայքարից հրաժարվելու նման կոչերին հայտարարելիով, որ դրանք վաղաժամ կանխատեսումներ են։
Քլինթոնի հակառակորդներից շատերը համոզված են, որ նրա դեմ ուղղված քննադատությունը կապ չունի նրա կին լինելու հետ։ Ջենիս Շոու Քրուիսը, ով ղեկավարում է Վաշինգտոնի կանանց իրավապաշտպան, սակայն պահպանողական խմբավորումը Քլինթոնին չհամակրելու պատճառներից մեկն է համարում նրա ոչ ջերմ փշոտ անձնավորություն լինելու փաստը, մի բան որ չի տրամադրում մարդկանց սենատորի օգտին։
Մեկ այլ հանգամանք եւս։ Դեմոկրատական կուսակցության կին անդամներից շատերը նախապատվությունը տալով սենատոր Օաբամային գերադասում են հրաժարվել Քլինթոնին աջակցելուց։ Ներկայումս ընտրության որոշակի խնդիրներ ունեն մասնավորապես սեւամորթ կանայք, քանի որ նրանք դժվարանաում են կատարել ընտրություն կին եւ սեւամորթ նախագահի թեկնածության միջեւ։
Կանանց լրատվական կենտրոնը թեպետ չի պաշտպանում նախագահության որեւե թեկնածուի, սակայն դրա ղեկավար Քերոլ
Ջենկինսի կարծիքով կանանց Քլինթոնի ընտրապայքարը շարունակելու ամերիկացի կանանց ցանկության պատճառներից մեկն այն է, որ նրա հաղթանակը վերածվել է սկզբունքային հարցի՝ մասնավորպես քաղաքական դաշտում կանանց ինքավստահությունը վերականգնելու առումով։Անձամբ սենատոր Քլինթոնը մտադիր է շարունակել նախագահական ընտրապայքարը։