Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի նախագահական ընտրարշավում շարունակվում է թեկնածուների պայքարը


Դեմոկրատական կուսակցության նախագահության երկու թեկնածուները շարունակում են ընտրարշավային պայքարը։ Դեռեւս անհայտ է, թե նախագահության համար դեմոկրատ մրցակիցներից ով կառաջադրվի վերջնական թեկնածու։ Բարաք Օբամայի եւ Հիլարի Քլինթոնի աջակից պատգամավորների թիվն այժմ հավասար է, այդ իսկ պատճառով ենթադրվում է, որ Միչիգանի եւ Ֆլորիդային նախնական քվեարկության արդյունքում հայտնի կդառնա թե ով կառաջադրվի նախագահության վերջնական թեկնածու։

Սենատոր Բարաք Օբաման իր թեկնածունության ապագան կանխորոշող կարեւորագույն փուլում հանրության առջեւ իր ելույթում ամերիկացիներին կոչ արեց միավորվելու եւ կողմ դնելու անցյալի վիրավորանքներն ու ռասայական խտրականության հետ կապված տարաձայնությունները։ Իր ուղերձը հասցեագրելիս նա անդրադարձավ նաեւ այն քննադատությանը, որն Չիկագոյի հոգեւոր առաջնորդներից մեկի մեկնաբանություններն որակել էր որպես հակա-ամերիկյան բնույթի։

Օբաման հայտարարեց, որ այդ մեկնաբանությունների հնչեցումն արդեն իսկ նշանաբանում է այն փաստը, որ երկում ռասայական խտրականությունը դեռեւս շարունակում է մնալ լուրջ խնդիր, որի շուրջ չեն տարավել լուրջ աշխատանքներ։

Առժամանակ սենատոր Հիլարի Քլինթոնը քարորզարշավում էր Արեւմտյան Վերջինիայի նահանգում։ Վերջինիայի ընտրողներին ներկայացնելով իր ծրագիրը նա հայտարարեց, որ միջոցներ է ձեռնարկելու երկրի տնտնեսական կացությունը բարելավելու ուղղությամբ եւ անմիջապես նախաձեռնելու է ամերիկյան զորեքրի՝ Իրաքից դուրս բերելու գործընթացը։ Իսկ այն հարցադրմանը, թե արյդո՞ք Քլինթոնի եւ կուսակցական նրա մրցակցի միջեւ ընթացող երկարաժամկետ պայքարը կարող է օգնել նախագահության թեկնածու հանրապետական սենատոր Ջոն Մքեյնին, Նյու Յորքի սենատորը մեկնաբանեց, թե կուսակցության վերջնական թեկնածուն կառաջադրվի հունիս ամսին։

Միեւնույն ժամանակ նախագահության հանրապետական թեկնածու սենատոր Ջոն Մքեյնը մեկ շաբաթ Իրաքում անցկացնելուց հետո, այցելեց նաեւ Մերձավոր Արւեւելքի որոշ երկրներ։ Բաղդադում Իրաքի պատերազմի հնգամյա տարելիցին նվիրված արարողությանը Մքեյնն իր ելույթում քննադատեց դեմոկրատական կուսակցության իր մրցակիցներին՝ Իրաքից ամերիկյան զորքերը հաջորդ տարի դուրս բերելու ծրագրերի կապակցությամբ։

Ալ Քայդան շարունակում է լուրջ սպառնալիք հանդիսանալ անվտնագության ու Իրաքի ժողովրդավարության համար։ ԱՄՆ-ը դեռեւս բազմաթիվ անելիքներ ունի երկրում, նշել է սենատորը։
Մինչ սենատոր Ջոն Մքեյնը մտորում է նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններին փոխնախագահի պաշտոնի թեկնածուի ընտրության շուրջ, սենատորներ Բարաք Օբաման եւ Հիլարի Քլինթոնը նախապատրաստվում են Փենսիլվանիայի նահանգում ապրիլի 22-ին անցկացվելիք նախնական ընտրոււթյուններին։ Հանրային հարցախուզներից մեկը հաղթանակ է կանխորոշում հօգուտ Հիլարի Քլինթոնի, մի բան որ վերջինիս կօգնի առաջ անցնել մինչ այժմ ամուր դիրքեր զբաղեցնող Բարաք Օբամայից։ Նախագահի վերջնական թեկնածու առաջադրվելու համար մրցակիցներին անհրաժեշտ է ունենալ կուսակցության համագումարի պատգամավորների ձայների մեծամասնությունը։

XS
SM
MD
LG