Մատչելի հղումներ

Կոնգրեսի Հայկական հարցերով խմբի համանախագահները երկխոսության կոչ են անում բոլոր շահագրգիռ կողմերին


Կոնգրեսի Հայկական հարցերով խմբի համանախագահներ, կոնգրեսականներ Ֆրենկ Փալոնը եւ Ջո Նոլենբերգը հրապարակել են հայտարարություն արձագանքելով ամերիկայի հայկական համագումարի մարտի -3ի հայտարարությանը, որում Հայկական Համագումարը սգում էր մարդկային կյանքերի կուրուստը եւ կոչ էր անում բոլոր կողմերին գործել օրենքի շրջանակներում ու զերծ մնալ բռնություններից։

՛՛Որպես Կոնգրեսի Հայկական հարցերով խմբի համանախագահներ, մենք խորապես վշտացած ենք մարտի 1-ին Երեւանում տեղի ունեցած միջադեպերից բոլոր տուժածներին՝՝, ասել են Փալոնն ու Նոլենբերգը։ ՛՛Կոչ ենք անում բոլոր կողմերին գտնել այս ճգնաժամի խաղաղ լուծումը՝ հանուն կայուն ու ժողովրդավարական Հայաստանի։ Ոչինչ չի կարող արդարացնել այնպիսի անօրինական գործողություններ, ինչպիսինն են բռնությունը, կողոպուտը եւ ավերումները՝՝։

Համանախագահների հայտարարության մեջ ասված է նաեւ. ՛՛Կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին հանել արտակարգ իրավիճակը։ Այս դժվարին պահին օրենքի գերակայության ու իրավական մարմինների անկախության ապահովումն, ինչպես նաեւ իրադարձությունների ճշգրիտ լուսաբանումը մամուլում անչափ կարեւոր են՝ հասարակական կարգ ու կանոնը վերահաստատելու համար։ Մենք համոզված ենք, որ քաղաքական երկխոսության միանալն ու ազգն առաջ ուղղորդելու պատասխանատվության ցուցադրումը լավագույն ուղին են բոլոր շահագրգիռ կողմերի համար՝՝։

6 մարտի, 2ՕՕ8 թ.

XS
SM
MD
LG