Չինական բժշկության համբավն աշախարհում տարածվել էր դեռեւս մինչեւ Քրիստոսի ծնունդը 2000 տարի առաջ։ Սակայն Արեւմուտքում չինական բժշկության մասին անտեղյակ էին միչնեւ 17 դարը։ Հնադարյան չինական բուժման եղանակաների մասին եւրոպացիներին առաջին տեղեկությունները հաղորդել էին Ասիայում ճանապարհորդաց միսիոներները։ Արդի ժամանկներում ամերիկացի բժիշկները ուղեւորվում են Չինաստան ուսումնասիրելու դեղամիջոցների արդյունավետության ակունքները։ Կենդանական աշխարհում դոդոոշ գորտի թույնը ամենաուժեղն է եւ այն Ասիայում հաճախ են կիրառում քաղցկեղ հիվանդությունը բուժելու համար։ Սակայն ներկայիս հարցադրումը նրանում է, թե արդյո՞ք մի օր նման երկկենցաղը կկարողանա փրկել մարդու կյանքը։ Տեխասի նահանգի Հյուսթոն քաղաքում գտվող Անդերսոնի անվան ուռուցքաբանության կենտրոնից բժիշկ Լորենցիո Քոհենը ով չինական հնագույն բժշկագիտությունը, ինչպես նաեւ հիշյալ վարկածը հետազոտելու նպատակով վերջերս մեկնել էր Չինաստան, փորձում է գտնել այս հարցի պատասխանը։ Արեւմտյան մասնագետները չնայած մեծ առաջընթաց են արձանագրել քաղցկեղի մի քանի տեսակների բուժման բնագավառում, այդուհանդերձ քաղցկեղի որոշ տեսկաների բուժման եղանակներ հայտվել են փակուղու առջեւ։ Չինաստնաում մասնագետները քաղցկեղով հիվանդներին բուժելու ժամանակ հաճախ համատեղում են արեմտյան եւ չինական բժշկության մեթոդները։ Նրանց վկայությամբ դոդոշ գորտի թույնը արդյունավետ միջոց է ուռուցքները բուժելու համար։ Ամերիկացի բժիշկ Լորենցիո Քոհենը համաձայն է այդ տեսկետին, քանի որ դրա համար նրա կարծիքով կան լուրջ հիմքեր։ Չանգը իր առողջական կացության դրական փոփոխությունների պատճառը համարում է չինական ավանդական եւ արեւմտյան բժշկությունների համադրումը։ Մասնագետներից շատերի կարծիքով հնագույն մշակույթներից դեռեւս շատ բան ունի սովորելու արեւմտյան բժշկագիտությունը։
|