Լոնդոնի համալսարանական քոլեջի հետազոտողները Պարկինսոնի հիվանդությամբ ապրող մարդկանց վիճակը մեղմելու համար՝ դողը վերածում են երաժշտության։ Նախագիծը, որը կոչվում է «Tremors vs. Tremors»՝ «Դողն ընդդեմ դողի», իրականացվել է աուդիո արտադրանք թողարկող ընկերության հետ համագործակցությամբ։
ԱՄՆ-ում ձևավորված բժշկագիտական հատուկ աշխատանքային խմբի համաձայն, հարկ է, որ ամերիկացի կանայք կրծքագեղձի քաղցկեղի հետազոտություն անցնեն յուրաքանչյուր երկու տարին մեկ՝ սկսած 40 տարեկանից
Միացյալ Նահանգների պետքարտուղարությունը ուշադրությամբ հետևում է Իրանի նախագահին և արտգործնախարարին տեղափոխող ուղղաթիռի հնարավոր կոշտ վայրէջքի մասին ստացվող հաղորդումներին, «Ամերիկայի ձայնի» հարցմանը ի պատասխան հաղորդել է ԱՄՆ պետքարտուղարությունը:
Նոր հետազոտության համաձայն, ԱՄՆ-ի նավթագազային ոլորտում մեթանի արտանետումները տարեկան 9.3 միլիարդ դոլարի վնաս են հասցնում կլիմային։ Արտանետումների ծավալը երեք անգամ ավելին է, քան նախկինում կարծում էր ամերիկյան կառավարությունը՝ հիմնվելով նախորդ ուսումնասիրությունների վրա։
Չիլիի ափերի մոտ՝ ստորջրյա լեռներում հայտնաբերվել են նախկինում անհայտ ավելի քան հարյուր ծովային տեսակներ՝ խորջրյա մարջաններից մինչև «սպունգներ», ծովոզնիներ և տարբեր խեցգետնակերպեր, ինչը, ըստ գիտնականների, կարող է նպաստել գիտության զարգացմանը։
Գյումրիի թատրոնում շարունակում են օգտագործել տիկնիկագործության ավանդական եղանակները։ Տիկնիկագործ Աշոտ Եդիգարյանը բեմի համար ստեղծում է ամեն ինչ՝ արքայադուստրերի և արքայազների տիկնիկներից մինչև ծառերի կոճղեր։
ԱՄՆ-ում հարկային հայտարարագրերի ներկայացումը ևս մեկ անգամ ի ցույց դրեց այն տարբերությունը, որն առկա է Բայդենի և Թրամփի մոտեցումներում՝ հարկային քաղաքականության վերաբերյալ: Նախագահի թեկնածուները հակասող պատկերացումներ ունեն, թե, օրինակ, որքան տեղեկություն պետք է բացահայտել սեփական ֆինանսների մասին
ԱՀԿ-ն կոչ է անում եվրոպական տարածաշրջանում բնակվողներին պատվաստել երեխաներին կարմրուկի դեմ՝ հիվանդության բռնկման պատճառով։ Իրավիճակը հատկապես ծանր է Ղազախստանում, ուր 2023 թվականին գրանցվել է կարմրուկի ավելի քան 13 հազար դեպք։ Վարակվածների ճնշող մեծամասնությունը չպատվաստված երեխաներն են։
Բայդենը ստորագրել է ԱՄՆ 2024թ․ ֆինանսական տարվա պետբյուջեի՝ 1.2 տրիլիոն դոլար կազմող փաթեթը՝ նման կերպ կանխելով ամերիկյան կառավարության գործունեության հնարավոր դադարը, որը վրա կհասներ, եթե ԱՄՆ օրենսդիր ու գործադիր իշխանությունները չհասցնեին ժամանակին ընդունել ընթացիկ ֆինանսական տարվա պետբյուջեն։
Հայտնի է, որ կետերը արձակում են բավականին բարձր ձայնային հնչյուններ, որոնք կարող են ջրի տակ տարածվել հազարավոր կիլոմետրեր։ Այժմ, գիտնականները պարզել են, որ բեղավոր կետերը ունեն եզակի ձայնային ապարատ, որից զուրկ են այլ կենդանիները։
Փաստորեն, այս նոյեմբերին՝ ինչպես չորս տարի առաջ, ամերիկացիները պետք է ընտրեն Ջո Բայդենի ու Դոնալդ Թրամփի միջև։
Եվրոպացի գիտնականները հաստատել են Մարսի վրա սառույցի ստորգետնյա հսկայական պաշարների գոյությունը՝ նշելով, թե հալչելու դեպքում սառույցի այդ քանակությունը բավարար է ամբողջ մոլորակը մոտ երկու մետր խորությամբ ջրով ծածկելու համար։ Ջրի գոյությունը գայթակղիչ հեռանկար է բացում Մարս առաքելությունների համար։
ԱՄՆ նախկին նախագահը պնդում է, թե պաշտոնավարման ընթացքում կատարած գործողությունների համար չի կարող ենթարկվել քրեական պատասխանատվության։
Գյումրվա դարբնությունը պաշտոնապես ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում։
Գործարքի արժեքը 6,6 միլիարդ դոլար է։
1960-ականներին դեպի Լուսին և հետադարձ թռիչքները, կարծես, հեշտ իրագործելի առաքելություններ էին՝ համեմատելով լուսնային ներկայիս առաքելությունների՝ ՆԱՍԱ-ի «Արտեմիս» ծրագրի հետ, որը հետաձգվեց անվտանգության նկատառումներից ելնելով։
Նիկի Հեյլին հրաժարվել է մասնակցել հեռուստաբանավեճին՝ պատճառաբանելով, թե դրանց չի մասնակցում Դոնալդ Թրամփը
Կոլորադո նահանգի Գերագույն դատարանը իր որոշման հիմքում վկայակոչել է ԱՄՆ Սահմանադրության համապատասխան լրացումը՝ խռովությանը մասնակցելու մասին։
Կոլորադո նահանգի Գերագույն դատարանը իր որոշման հիմքում վկայակոչել է ԱՄՆ Սահմանադրության համապատասխան լրացումը՝ խռովությանը մասնակցելու մասին:
Ամերիկացիներին սկսել են ավելի շատ մտահոգել նաև ներգաղթի հետ կապված խնդիրները։
բեռնել ավելին