Մատչելի հղումներ

ԱՄՆ-ն ու Չեխիան համաձայնագիր են ստորագրել «F-35» կործանիչների մատակարարման մասին


«F-35» կործանիչներ
«F-35» կործանիչներ

Գործարքի արժեքը 6,6 միլիարդ դոլար է։

Չեխիան ԱՄՆ հետ համաձայնագիր է ստորագրել՝ 24 միավոր ամերիկյան գերժամանակակից, հինգերորդ սերնդի «F-35» կործանիչներ գնելու վերաբերյալ։

Գործարքի արժեքը մոտ 6,6 միլիարդ դոլար է, որը Չեխիայի զինուժի համար արված ամենամեծ գնումն է:

Չեխիայի պաշտպանության նախարար Յանա Չեռնոխովան և ԱՄՆ դեսպան Բիժան Սաբեթը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել։

«Այս միջկառավարական համաձայնագրի ստորագրմամբ մեր երկիրն ու բանակը թևակոխում են նոր դարաշրջան»,- հայտարարել է Չերնոխովան։

Սպասվում է, որ 24 կործանիչների առաջինը խմբաքանակը կմատակարարվի 2031 թվականին, մնացածը՝ մինչև 2035 թվականը։

Ամերիկյան ինքնաթիռները կփոխարինեն ներկայում չեխական բանակում օգտագործվող շվեդական 14 միավոր «JAS-39 Gripen» կործանիչներին:

««F-35-ը» միակ համակարգն է, որը կարող է օգնել մեզ՝ ապագայում

հաջողության հասնել մարտադաշտում։ Այնպես որ, անհրաժեշտության դեպքում մեր դաշնակիցների հետ միասին կարող ենք արդյունավետ պաշտպանվել ագրեսիայից», - նշել է Չեխիայի զինուժի գլխավոր շտաբի պետ Կարել Ռժեկան:

XS
SM
MD
LG