Մատչելի հղումներ

ՆԱՏՕ-ն կանցկացնի սառը պատերազմից ի վեր ամենախոշոր զորավարժությունները 


ՆԱՏՕ ուժերի զորավարժություններ
ՆԱՏՕ ուժերի զորավարժություններ

Դաշինքի ուժերի հրամանատար Քրիս Կավոլիի խոսքով, «Steadfast Defender 2024» զորավարժություններին, որոնք կտևեն մինչև մայիս, կմասնակցեն մոտ 90 հազար զինվորականներ։

ՆԱՏՕ-ն սկսում է Սառը պատերազմից ի վեր իր ամենամեծ զորավարժությունները, որոնք կփորձարկեն, թե ամերիկյան զորքերը ինչպես կարող են աջակցել եվրոպացի դաշնակիցներին Ռուսաստանին սահմանակից երկրներում և դաշինքի արևելյան թևում «մերձավոր» թշնամու հետ հակամարտության դեպքում:

Մոտ 90,000 զինծառայող կմասնակցի «Steadfast Defender 2024»-ին, որոնք կտևեն մինչև մայիս, հինգշաբթի օրը հայտարարել է դաշինքի գլխավոր հրամանատար Քրիս Կավոլին:

Սառը պատերազմից ի վեր ՆԱՏՕ-ի ամենախոշոր զորավարժություններ
please wait

No media source currently available

0:00 0:01:32 0:00

Զորավարժություններին կմասնակցեն ավելի քան 50 նավ՝ ավիակիրներից մինչև կործանիչներ, ինչպես նաև ավելի քան 80 կործանիչ, ուղղաթիռ և անօդաչու թռչող սարք և առնվազն 1100 մարտական մեքենա, այդ թվում՝ 133 տանկ և 533 հետևակի մարտական մեքենա։ Զորավարժություններին կմասնակցի նաեւ Շվեդիան, որը հույս ունի մոտ ապագայում միանալ դաշինքին։

Կավոլին ասել է, որ զորավարժությունները փորձարկելու են տասնամյակների ընթացքում ՆԱՏՕ-ի առաջին պաշտպանական ծրագրերը, որոնք մանրամասնում են, թե դաշինքը ինչպես կպատասխանի Ռուսաստանի հարձակմանը:

ՆԱՏՕ-ի տվյալներով՝ այս մասշտաբի վերջին զորավարժությունները եղել են «Reforger-ը», որոնք տեղի են ունեցել 1988 թվականին՝ 125,000 մասնակիցներով, և «Trident Juncture-ը»՝ 2018 թվականին՝ 50,000 մասնակցով։

XS
SM
MD
LG