Մատչելի հղումներ

ՆԱՏՕ-ի ուժերի ընդլայնումը Արևելյան Եվրոպայում զգոնացրել է Ռուսաստանին


Արևելյան Եվրոպայում ՆԱՏՕ-ի կողմից ռազմակայանների կառուցման մասին հայտարարությունը Ռուսաստանը սպառնալիք է համարում Եվրոպայի կայունության համար: Սակայն ՆԱՏՕ-ն հավատացնում է, որ զորքերի ռոտացիան և զենքերի տեղակայումը Ռուսաստանի հանդեպ դաշնակից երկրների անհանգստությունները մեղմելու համար են:

Բրյուսելում ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների հանդիպումից հետո, Ռուսաստանի զինված ուժերը Ուկրաինայի մոտակայքում արտահերթ զորավարժություններ են անցկացրել:​​

Russia's military
Russia's military

Կրելմը անհանգիստ է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգի այն հայտարարությունից, թե իրենք պատրաստվում են միջոցներ ձեռնարկել Բալթյան և Արևելյան Եվրոպայի երկրների նկատմամբ ագրեսիվ գործողություններից Ռուսաստանին հետ պահելու նպատակով:

նս Սթոլթենբերգը ասում է,- «ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարները եկել են դաշինքի արևելյան հատվածում ներկայությունը ընդլայնելու շուրջ համաձայնության: Սա լինելու է ՆԱՏՕ-ի բոլոր անդամ երկրներին վերաբերող որոշում, ըստ որի, դաշնակիցներից մեկի դեմ որևէ հարձակում նշանակում է հարձակում ընդդեմ դաշնակից մյուս բոլոր պետությունների»:

JENS STOLTENBERG, NATO SECRETARY-GENERAL
JENS STOLTENBERG, NATO SECRETARY-GENERAL

​ԱՄՆ-ը պատրաստվում է քառապատկել Եվրոպայում պաշտպանական ծախսերը, երբ ՆԱՏՕ-ն ընդլայնում է զորքերի ռոտացիան, պահեստավորում է զինամթերք և ձևավորում է արագ արձագանքման ուժեր:

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունից Մարիա Զախարովան ՆԱՏՕ-ի այս որոշումը համարում է Ռուսաստանին զսպելու փորձ և սպառնալիք՝ Եվրոպայի համար:

MARIA ZAKHAROVA, RUSSIAN FOREIGN MINISTRY
MARIA ZAKHAROVA, RUSSIAN FOREIGN MINISTRY

​Նա ասում է,- «Մեզ համար պարզ չէ այս գործողությունների պատճառը: Մենք հավատացած ենք, որ նրանք Ռուսաստանին չէ, որ սպառնում են, այլ՝ Եվրոպայում ռազմավարական կայութությանը և անվտանգությանը»:

ՆԱՏՕ-ն նաև հայտարարել է, որ կառավարությանը աջակցելու նպատակով Ռուսաստանի կողմից Սիրիայում իրականացվող հարվածները խափանում են հակամարտությունը լուծելու համար խաղաղության բանակցություններ սկսելու իրենց փորձերը:

Ռուսաստանը հերքում է ՆԱՏՕ-ի մեղադրանքները և խոստանում ռազմատեխնիկական պատասխան՝ Եվրոպայում ՆԱՏՕ-ի աճող ներկայությանը։

XS
SM
MD
LG