Նարինե Բադասյանն ընտանիքի հետ ապրում էր Ստեփանակերտում ու աշխատում էր հացի փռում։ Թե՛ շրջափակման, թե՛ պատերազմի օրերին էլ շարունակել են հաց թխել կրակոցների տակ։ Սեպտեմբերի 24-ին տարածված լուրը, թե ով չհասցրեց դուրս գալ, այլևս չի կարողանա, պատճառ է դարձել, որ մարդիկ խուճապահար լքեն իրենց տները։